Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

«Նոր Հայաստանը» ԿԸՀ-ին կոչ է արել ցուցաբերել խելամտություն

0

«Նոր Հայաստան» ճակատը երթ է իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներով, որից հետո շարժվել դեպի Կենտրոնական ընտրական հանձանաժողովի շենք: Ակցիայի մասնակիցները ԿԸՀ-ին կոչ է արել ցուցաբերել խելամտություն և չմասնակցել սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանը:

 

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը նշել է, որ հակառակ պարագայում ԿԸՀ-ն դառնում է հանցագործության մասնակից: «Դուք կատարում եք մի մարդու կամքը, որն իրականում արժանի է հրաժարականի»,-ասել է նա:

 

Իր հերթին, «Նոր Հայաստան» ճակատի քարոզչական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ եթե չկատարվի սահմանադրական հանրաքվե չանցկացնելու իրենց պահանջը, ապա ընդդիմությունը նոր քայլեր կձեռնարկի: «Այդ դեպքում մենք կկանգնենք այս շենքի մոտ ու չենք հեռանա այնքան ժամանակ, մինչև իշխող ռեժիմը հրաժարական չտա»,-ընդգծել է նա:

 

Իր շուրջօրյա բողոքի ակցիաները «Նոր Հայաստանն» սկսեց դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում: Ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը դեմ: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

WTA официально приняла решение по Рыбакиной






В Москве на 12% сократится ввод жилья массового сегмента

Подрастающие жертвы фастфуда: педиатр Юзуп объяснила, как полуфабрикаты отнимают здоровье у детей

Переговоры о судьбе российских военных баз в Сирии продолжаются, заверил глава МВД страны

Глава МВД САР: сотрудничество с Россией отвечает интересам Сирии