Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունենում Բելգրադում

0
Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին:


Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը և Դեզիրը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները, երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:


Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Նալբանդյանին՝ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի համերաշխության դրսևորումների համար՝ նշելով, որ Ֆրանսիան բարձր է գնահատում դժվարին պահին բարեկամ պետությունների աջակցությունը:


Երկուստեք շեշտվել է, որ ահաբեկչության դեմ պայքարում քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորի ջանքերը՝ արմատախիլ անելու համար այդ չարիքը:


Հայաստանի արտգործնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձ են կատարել Հայաստան - ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին:


Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա ձեռքբերումները կդյուրացնեն նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացը:




Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։


Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակել բանակցային գործընթացի շուրջ և համոզմունք հայտնել, որ հիմնախնդիրը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում։


Նալբանդյանն ու Զանյերը անդրադարձել են նաև Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։ 


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса