Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Օմբուդսմենն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբին

0
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի պատվիրակությանը՝ Դուգլաս Բրյուս Ուեյքի ղեկավարությամբ:


Օմբուդսմենի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են սահմանադրական հանրաքվեի ներկայիս ընթացքը և սպասվող զարգացումները:


Հաղորդագրության համաձայն՝ դիտորդներին հետաքրքրել է օմբուդսմենի տեսակետը նախընտրական քարոզչական գործընթացներում հակադիր կողմերի գործունեության, մասնավորապես՝ մամուլում քարոզչական պրոցեսի լուսաբանման վերաբերյալ: «Դիտորդական խումբն այս հանրաքվեի ընթացքում հատկապես կարևորել է օմբուդսմենի վերջնական գնահատականներն ու դիտարկումները, քանի որ իրենք այս անգամ սակավաթիվ են և առավել կարիք ունեն հավասարակշռված և ամփոփ տեսակետների ու տեղեկատվության: Խմբի ղեկավարը նշել է, որ իրենց ուսումնասիրությունների և գնահատականի համար չափազանց հետաքրքիր է օմբուդսմենի ամփոփիչ գնահատականը՝ որպես չեզոք մարմնի դիրքորոշում», - ասված է հաղորդագրությունում։


Հանդիպման ավարտին երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ թե´ հանրաքվեի օրը և թե´ հանրաքվեից հետո:


 


 


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса