Գլենդելում բացվել է հայկական կապիտալով առաջին բանկը՝ Golden State («Գոլդն Սթեյթ»):
Ինչպես հաղորդում է Asbarez.com-ը, նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Գոլդն Սթեյթ» բանկի գլխամասի պաշտոնական բացումը: Այն ԱՄՆ-ում առաջին բանկն է, որի բաժնետերերի եւ ղեկավար խորհրդի անդամների մեծամասնությունն ազգությամբ հայեր են:
««Գոլդն Սթեյթ»-ը համայնքային բանկ է, որ ծառայելու է տարբեր բիզնեսների, կազմակերպությունների: Բանկն այսօր ունի $125 մլն-ի ակտիվներ, տրամադրում է վարկեր սկսած $500 հազ-ից մինչեւ $5 մլն, ներգրավում ավանդներ: Միակ ոլորտը, որը բանկը չի սպասարկում, անհատական սպառողական վարկերն են՝ մեքենաների վարկավորում կամ հիփոթեքային վարկեր»,- ասել է բանկի ղեկավար խորհրդի նախագահ, բաժնետեր Ռոբերտ Սեդրակյանը:
«Գոլդն Սթեյթ» բանկի բաժնետեր, ղեկավար խորհրդի անդամ Արտակ Դալդումյանն էլ ընդգծել է, որ բանկի ղեկավար խորհրդի 11 անդամների մեծ մասը հայեր են, որոնք քաջատեղյակ են համայնքի մշակութային առանձնահատկություններին եւ անձամբ ճանաչում են գործող բիզեսներին եւ կազմակերպություններին:
«Այս հանգամանքը մեզ թույլ է տալիս ծառայություններ առաջարկելիս հաշվի առնել բոլոր հնարավոր պահանջները եւ լավագույն մոտեցում ցուցաբերել: Մենք ավելի լավ կհասկանանք մեր հայ հաճախորդների կարիքները, քան օրինակ շուկայում գործող այլ մեծ բանկեր, եւ սա մեր առավելությունն է»,- ասել է նա:
««Գոլդն Սթեյթ» բանկն իր գլխավոր գրասենյակը հիմնեց Գլենդելում՝ հաշվի առնելով մեր քաղաքի կարեւոր դիրքն ու բիզնեսի աճի ներուժը: Ուրախ ենք, որ բաժնետերերի մեծ մասը հայ են, և, վերջապես, ունենք հայկական կապիտալով բանկ ԱՄՆ-ում»,- նշել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում բանկը կբազմապատկի կապիտալի չափերը եւ լուրջ ներկայություն կունենա ամբողջ Կալիֆոռնիայում:
Выглядим стильно и модно при помощи этих ярких образов
На «Атомайз» состоялась первая в России цифровая секьюритизация портфеля кредитов
Россиян предпочли туркам: в Турции, в отеле забитом российскими туристами, сломались кондиционеры и отдыхающие начали со скандалом перетаскивать кровати в ресторан
According to BioWare, Dragon Age: The Veilguard is the first entry in the series where "the combat's actually fun" and where characters are "intentionally" the focus of the storytelling, which seems pretty unfair on the first three games
Двадцать пять человек за одним столом под звуки караоке – это было шедеврально!
Интервью AppTime с компанией Innova: релиз Gran Saga в России, внутриигровая оплата и «Масленица» в корейской MMO
D&D's new 2024 Player's Handbook will have 10 species to choose from including goliaths, and drow will be closer to their Baldur's Gate 3 version