Ի գիտություն ԶԼՄ-ների. Երևանում կկայանա կլոր սեղան ռուսաստանցի ու հայաստանցի փորձագետների մասնակցությամբ
VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը դեկտեմբերի 4-ին կազմակերպում է ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինի ու Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովի այցը Երևան:
Այցի ընթացքում կկայանա կլոր սեղան "Անդրկովկասի եվրասիական ճանապարհը. ինտեգրացիա հանուն զարգացման" թեմայով, որին կմասնակցեն հայտնի հայաստանի փորձագետներ ու լրագրողներ: Այնտեղ կկայան Ալեքսեյ Մուխինի «Եվրասիական ինտեգրացիայի արդարացումը» գրքի շնորհանդեսը:
Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, որոնց Մոսվայի, Աստանայի, Մինսկի և Բիշքեկի հետ միասին մասնակցում է նաև Երևանը:
Խորապես անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաները.Անդրկովկասի երկրների տեղը ԵԱՏՄ-ում, Եվրասիական տնտեսական միություն՝նախագիծ, որը միտված է նրա բոլոր անդամների զարգացմանը, տնտեսական բարգավաճման մակարդակը կախված է կոնկրետ տնտեսական առավելությունների հտե, ՀՀ-ի մասնակցությունը ԵԱՏՄ-ին նոր հնարավորություններ է տալիս:
Կլոր սեղանը Մուխինի և Մարտինովի մասնակցությամբ կկայանա դեկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին Դիալոգ մամուլի ակումբում՝ քաղաք Երևան, Էրեբունի պլազա Բիզնես կենտրոն, 9-րդ հարկ: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը և Eurasia Daily (EADaily) տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանը: