Գրիգորյան. Հայաստանը փորձում է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր ունենալ
![Գրիգորյան. Հայաստանը փորձում է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր ունենալ](https://mediamax.am/datas/znews/thumb_/2024/06/1719400371_4429578.jpg)
«Գործընթացը դինամիկ է, երբեմն առաջընթաց կա, երբեմն՝ ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղարը: Նա նշել է, որ Ադրբեջանը դեռ չի պատասխանել հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկին.
«Բնականաբար, Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ-ից հրադադարի խախտումներ են լինում, միանշանակ է՝ հայկական կողմից էսկալացիայի որեւէ քայլ, կրակոցներ չեն եղել»:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, նաեւ՝ միջազգային գործընկերները։
Խոսելով սահմանազատման գործընթացի մասին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այն տեղի է ունենում հատվածական, իսկ թե որտեղ կլինի հաջորդ սահմանազատումը, դեռ համաձայնություն չկա։
«Սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու: Ամբողջական կայունության համար, սակայն, խաղաղության պայմանագիր է պետք։ Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը: Հայաստանը փորձում է խաղաղության պայմանագիր ունենալ հնարավորինս արագ»,- եզրափակել է ԱԽ քարտուղարը: