Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Մինսկի խումբը ԼՂ կարգավորման միակ ձեւաչափն է

0

Այս մասին ասված է Բելգրադում մեկնարկած ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում պատվիրակությունների ղեկավարների տարածած հայտարարությունում:

«Անցնող վերջին տարում մենք համանախագահների եւ Մինսկի խմբի հասցեին հնչող քննադատության եւ հարձակումների ականատես եղանք: Մենք ընդգծում ենք, որ Մինսկի խումբը մնում է հակամարտության կողմերի եւ ԵԱՀԿ մասնակից երկրների կողմից լիակատար վստահություն վայելող միակ ձեւաչափը:

Բանակցային գործընթացում անհաջողությունների համար համանախագահներին մեղադրելու ցանկացած փորձ միայն քողարկում է խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտը՝ Հայաստանում եւ Ադրբեջանում բանակցված կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայությունը»,- ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարության մեջ:

ՄԽ համանախագահ երկրները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ սերտ աշխատելու կողմերի հետ՝ հաստատուն խաղաղության հասնելու նպատակով:

Միջնորդ երկրները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկայում հանդիպելու պատրաստակամությունը եւ կոչ արել կողմերին հանձնառու մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ցրելու բոլոր թյուրըմբռնումներն առ այն, թե կողմերը լուրջ չեն տրամադրված հակամարտության կարգավորման հարցում:

Լավրովը, Քերին եւ Դեզիրը նշել են, որ կողմերը պետք է շարունակեն 2014թ. կայացած երեք հանդիպումների քննարկումները, եւ պետք է 2016թ. աշխուժացնեն երկխոսությունը ներկայում քննարկվող առաջարկությունների հիման վրա: 

Միջնորդ երկրները կրկին դատապարտել են վերջին շրջանում հակամարտության գոտում ծանր զինտեխնիկայի կիրառումը՝ նշելով, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Նրանք կոչ են արել կողմերին համաձայնել համանախագահների կողմից առաջարկված ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներին, այդ թվում՝ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ստեղծմանը: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса