The Huffington Post. Անկարան գժտվել է Մոսկվայի հետ ու բարկացրել արևմտյան վարչակազմերին
ՌԴ-ի կողմից "Իսլամական պետության" նավթի անօրինական վաճառքի մեջ մեղադրվող Թուրքիան ընկել է սեփական թակարդը: Սիրիական հարցում երկակի խաղ վարող Անկարան հաջողացրել է գժտվել Մոսկվայի հետ ու բարկացնել արևմտյան վարչակազմերին, որոնք դժգոհ են Թուրքիայի երկիմաստ դիրքորոշմամբ ծայրահեղական կազմակերպությունների նկատմամբ, այնպես էլ քրդերի դեմ:
Թուրքիան, ում սպառնում է դիվանագիտական մեկուսացումը, ընդունել է բազմաթիվ սխալ որոշումներ, որոնք հղի են Մոսկվայի հետ լարման վտանգով:
Թուրքիայի առաջին սխալը՝ "Իսլամական պետությանն" աջակցելն է: Բազմաթիվ փաստեր ապացուցում են թուրքական հատուկ ծառայությունների կապը "Իսլամական պետության" ղեկավարության հետ: Եվս մեկ ապացույց՝ բավականին թուլ վերահսկողությունը Թուրքիայի ու Սիրիայի սահմանին, որի միջոցով օտարերկրյա գրոհայիններն ու զենքերը մուտք են գործում Սիրիա: Սակայն դա չի խանգարել Թուրքիային դառնալ "Իսլամական պետության" ահաբեկչության զոհ, փոխանցում է The Huffington Post-ը:
Բացի այդ, "Իսլամական պետության" հովանավորի կարգավիճակը հանգեցրել է Թուրքիայի ու ՌԴ-ի հակամարտությանը: Թուրքիան մատերի արանքով էր նայում ԻՊ ուժեղացմանը, քանի որ այդ խմբավորումը սպառնում էր Բաշար Ասադին ու քրդերին: