Ըստ The Banker ամսագրի, Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն բանկ
Դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացավ «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» ճանաչվեց Ամերիաբանկը: Այս մասին Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից: Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է “The Banker” ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` “Financial Times”-ի նախագահը:
Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսն Ամերիաբանկին շնորհվել է մի շարք չափանիշներով, դրանց թվում նաև բանկի կողմից առաջարկվող նորարարական «խելացի» լուծումներն են, որոնք էականորեն խնայում են հաճախորդի ժամանակը: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է այնպիսի միջազգային խոշոր կառույցների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը` վերջինիս հետ կնքելով փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, որը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ էր իրականացվում:
«Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատարի դիրքերը մի շարք առանցքային ֆինանսական ցուցանիշներով: Մեր հաջողության հիմնական բանալին Բանկի` հաճախորդին միտված քաղաքականությունն է. մատուցվող ծառայությունների որակ, արհեստավարժ անձնակազմ, շարունակական ինովացիաներ, բալանսավորված ռիսկերի կառավարում: Այս հատկանիշներով է, որ մենք վաստակել ենք մեր հաճախորդների վստահությունը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև CR2 ընկերության հետ կնքած հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիրը: Ինչը նշանակում է, որ 2016թ.-ին հեռահար բանկային ծառայություններից օգտվելու համար լիովին նոր հնարավորություններ կստեղծվեն, դա էլ իր հերթին կնպաստի առհասարակ հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»,-նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկն իր ակտիվներով հանդիսանում է շուկաի առաջատարը - 442.3 մլրդ դրամ (տարեկան աճը 32.4%), ինչպես նաև ընդհանուր վարկային ներդրումներով (290.2 մլրդ դրամ, տարեկան աճը`40, 1%), այդ թվում, Հայաստանի տնտեսության վարկավորմամբ (250.7 մլրդ դրամ, տարեկան աճը` 45,4%): Բանկն առաջատարների շարքում է նաև արդյունաբերական հատվածի (այդ թվում` էներգետիկ համալիրի), գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, հասարակական սննդի և ծառայությունների ոլորտների վարկավորմամբ: Ընդ որում, արդյունաբերական ոլորտի ներդրումները բենկը մեկ տարում մեծացրել է գրեթե 2 անգամ, մինչև 70.7 մլրդ դրամ (վարկային պորտֆելի 25% -ը): Բանկայիին ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխումը բանկին թույլ տվեց զուտ շահույթը տարեկան կտրվածքով մեծացնել 11.2% և 2015 թվականի 9 ամիսների արդյունքով դուրս գալ 5,1 մլրդ դրամ մակարդակի, (2 տեղը շուկայում): Արդյունավետության ցուցանիշներով բանկը գտնվում է առաջատարների հնգյակում, մասնավորապես, ROA - 2,07% (4 տեղ) և ROE - 17,24% (2-րդ տեղ): Հատկանշական է, որ բանկն առաջատարն է նաև պարտավորությունների գծով, ինչպես ընդհանուր, այնպես էլ ժամկետային և ցպահանջ ավանդների գծով: Ամերիաբանկը 25 մլն.դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր է ստորագրել FMO և Ավստրիայի զարգացման բանկի (OeEB) հետ, այս տարվա նոյեմբերի 27-ին, և այդ միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության նախագծերի ֆինանսավորմանը: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Բանկի բաժնետերն է Ameria Group CY-ը, կապիտալի 100% մասնաբաժնովԼ
«The Banker»-ը անգլիական ամենամսյա մասնագիտացված ամսագիր է, որը մասնագիտանում է միջազգային ֆինանսների գծով: Այն պատկանում է The Financial Times Ltd-ին: Ամսագիրն ամեն տարի շնորհում է The Banker Awards մրցանակը, որը նախատեսվում է աշխարհի լավագույն ֆինանսական կառույցներին: «The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման ամենաբարձր գնահատականը, և այն անցկացվում է արդեն 16-րդ տարին անընդմեջ: