Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Tha Banker-ը Ամերիաբանկին ճանաչել է «Տարվա լավագույն բանկ»

0

Ամերիաբանկը Financial Times-ի The Banker ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

Մրցանակաբաշխությունը կայացել է դեկտեմբերի 2-ին Լոնդոնում:

Ինչպես նշել են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսն Ամերիաբանկին շնորհվել է մի շարք չափանիշներով, դրանց թվում են բանկի կողմից  առաջարկվող նորարարական «խելացի» լուծումները, որոնք էականորեն խնայում են հաճախորդի ժամանակը:

Կարեւորվել է նաեւ հանգամանքը, որ Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է այնպիսի միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը: Վերջինիս հետ կնքվել է փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, որը «ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ էր իրականացվում»:

«Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատարի դիրքերը մի շարք առանցքային ֆինանսական ցուցանիշներով: Մեր հաջողության հիմնական բանալին բանկի` հաճախորդին միտված քաղաքականությունն է. մատուցվող ծառայությունների որակ, արհեստավարժ անձնակազմ, շարունակական ինովացիաներ, բալանսավորված ռիսկերի կառավարում: Այս հատկանիշներով է, որ մենք վաստակել ենք մեր հաճախորդների վստահությունը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ CR2 ընկերության հետ կնքած հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիրը: Ինչը նշանակում է, որ 2016թ. հեռահար բանկային ծառայություններից օգտվելու համար լիովին նոր հնարավորություններ կստեղծվեն,  դա էլ իր հերթին կնպաստի առհասարակ հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»,- ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկին շնորհվել է հավաստագիր եւ մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է The Banker ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958 թթ.՝ Financial Times-ի նախագահը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Дарья Касаткина

Касаткина проиграла американке Пегуле и завершила выступление на турнире в Дохе






Три машины столкнулись на 49-м километре МКАД

Сергей Собянин сообщил о расширении ОЭЗ «Технополис Москва»

У разработчиков игры "Смута" из Новосибирска резко упала выручка

Военнослужащие и кадеты Росгвардии стали участниками традиционного Пушкинского бала в Иркутской области