Добавить новость
ru24.net
Все новости
Июль
2024

Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյան. Հայը Երուսաղեմում օտարության մեջ է

0

Երուսաղեմի սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանին հանդիպել եմ 2013-ի մայիսին, Երուսաղեմում, երբ ուխտագնացության էի գնացել Սուրբ Հող: Նրա հետ հանդիպումը այնքան ներդաշնակ շարունակություն էր այդ օրերի տպավորությունների ու զգացումների, որ պարզ զրույցից հետո ինքս հարցազրույց խնդրեցի, թեպետ ծանոթության սկզբում նա չգիտեր էլ, որ ես ոչ միայն Հայաստանից Երուսաղեմ գնացած ուխտավոր եմ, այլև՝ լրագրող: Եվ իսկապես ուրախ էի, որ ինչ-որ պահից մեր խոսակցությունը վերածվեց հարցազրույցի, որ «Հայերը սուրբ երկրում» անցյալում ու ներկայում՚ վերնագրով տպագրվեց «Իրատես de facto»-ում, երբ ես դեռ Երուսաղեմում էի:

***

-Աշխարհի համարյա բոլոր երկրներում հայ համայնքներ կան, Ձեր կարծիքով` Երուսաղեմի համայնքն ինչո՞վ է առանձնանում:

-Երուսաղեմի հայ համայնքի ձևավորման կարևոր պատճառներից մեկը Սուրբ երկիրն է և քրիստոսակոխ սրբավայրերը, որոնք աշխարհի բոլոր քրիստոնյաներին միշտ ձգել են ուխտագնացության: Երրորդ դարում` 250 թվականին, հիշատակություն ունեն պատմիչները, որ հայերը փնտրել են սուրբ վայրերը: Իսկ եթե հիմք ընդունենք Աբգար թագավորի հիշատակությունը, ում մասին վկայել է և Մովսես Խորենացին հինգերորդ դարում, հասնելու ենք մեր թվարկության սկիզբը: Աբգար թագավորի պատմությունը լավ հայտնի է, իսկ երբ Աբգարի մահից հետո քրիստոնյաները հալածվում են, թագուհին` Հեղինեն, վերադառնում է հայրենի տուն` Երուսաղեմ: Ժողովրդին կերակրելու համար նա ցորեն է գնում Եգիպտոսից ու Կիպրոսից, և թագուհուն թույլ են տալիս քարերով ծածկել Հիսուսի գերեզմանը, մատուռ սարքել համբարձման վայրում, ծննդյան վայրը պահպանել: Թագուհին Երուսաղեմում մտերմանում է Մարիամ Աստվածածնի հետ: Այդ մասին հիշատակում են նաև հրեա պատմիչները, նշելով, որ նա տուն է ունեցել Երուսաղեմի հարավ-արևելյան կողմում: Մարիամ Աստվածածնի ննջումից երկու տարի հետո Հեղինեն է մահանում, և նրան հուղարկավորում են Երուսաղեմի հյուսիսային կողմում: 1860 թվականին դեռ Երուսաղեմի պատմիչները նշում են, որ, ցավոք, գերեզմանի տեղը չգիտեն: Տաս տարի անց թագուհու գերեզմանը գտնում են ֆրանսիացիները` քարե դամբարան, ուր լինում են թագուհու մասունքները: Այսօր գտածոն պահվում է Լուվրում որպես Հեղինե թագուհու դամբարան, Երուսաղեմի հրեաներն ունեն Հեղինե թագուհու փողոց: Հեղինե թագուհու փրկած սրբավայրերը նրա մահից հետո քանդվում են, և Կոստանդինոս կայսեր մայրը` Հեղինեն է վերակառուցում, Սուրբ երկրում սրբավայրերի շինարարությանը մեծ մասնակցություն են ունենում Տրդատ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը: Շատ եկեղեցիներ են կառուցվել արքունական ու իշխանական տոհմերի գումարներով: Ութերորդ դարում մենք ունեցել ենք ութսունից ավելի եկեղեցիներ, որոնց մի մասը կորցրել ենք երկրաշարժերի, արշավանքների, քրիստոնեական վեճերի պատճառով:


-Ե՞րբ է հիմնվել պատրիարքարանը Երուսաղեմում:

-Յոթերորդ դարում` 620 թվականին, Աբրահամ Առաջին պատրիարքի գլխավորությամբ: Հայերը սկսում են հզորանալ, գումարներ են գալիս, արաբների արշավանքների ժամանակ լինում են մեծ նեղություններ, հալածանքներ քաղկեդոնիկ եկեղեցու կողմից, արաբների կողմից: Նույնիսկ վանականներին հալածել, երկրից վտարել են, բայց մնացել են հոգևորականներ, ովքեր կյանքի գնով պահպանել են պատրիարքարանի ունեցվածքը: Ընթացքում մշտապես ուխտավորներ են եկել, ոմանք նաև մնացել են:

-Կարևոր ի՞նչ փուլեր կառանձնացնեիք հայ Երուսաղեմի պատմության մեջ:

-Խաչակրաց շրջանում Երուսաղեմ են գալիս երեք հայ թագուհիներ` Արդան, Մոսեան և Մելիքսենդան, նրանք մեծ դեր ունեն համայնքի կյանքում, նրանց հետ շինարարներ են գալիս Կիլիկիայից: Թագավորները քաղաքական ամուսնություններ էին կնքում օտարների հետ, գալիս էին, հողեր էին գնում ու իրենց հետ ժողովուրդ էին բերում, քաղաքականությունը մեկն էր` հայեր բնակեցնել նոր հողերում: Հենց այդ ընթացքում կամաց-կամաց հայոց վանքի շուրջը բնակված հայերը ձևավորում են հայոց թաղամասը, որ այսօր հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկն է: Վանքի շրջակայքում հայերը հողեր են գնում, տներ են կառուցում, որը զորացնում է նաև վանքը: Այդ ժամանակներում է կառուցվում Հրեշտակապետաց եկեղեցին, որ դառնում է ժողովրդի հոգևոր տունը. մկրտությունները, պսակները, թաղումները կատարվում են Հրեշտակապետաց վանքում: Մինչ օրս էլ ժողովուրդը շատ կապված է Հրեշտակապետացին, որտեղ գործում էր նաև կուսանոց, վերջին մայրապետը վախճանվել է 1980-ին: Հայերը միշտ մասնակցում են եկեղեցու կյանքին, նվիրատվություններ են անում: Հայկական դպրոց չկար, և իրենք ավելի շատ ունեին արաբական կրթություն ու լեզու: Անգլիական ու թուրքական տիրապետության ժամանակներում հայերը մեծ պաշտոններ են ունեցել: Այսօր տոհմեր կան, որ մինչև 1600 թվականը գիտեն իրենց տոհմածառը, յուրահատուկ ավանդույթները, որպեսզի չկորցնեն հայությունը և հարստությունը, այդ տոհմերի ներսում նույնիսկ ամուսնություններ են եղել զարմիկների ու զարմուհիների միջև: 1915 թվականին Երուսաղեմ եկան եղեռնից փախածները: Վանքը, որքան կարողանում է, ընդունում է նրանց, ոմանք դառնում են կաթոլիկ: Երուսաղեմի պատրիարքությունը միշտ էջմիածնապատկան է եղել ի հոգևորս, բայց հին ժամանակներում խնդիրներ եղել են` թուրքական ենթակայության ժամանակ որոշ շրջան Կ. Պոլսի ենթակայության տակ է եղել: Որոշ վնասներ կրելուց հետո միաբանությունը որոշում է ինքնավար լինել: 1915 թվականին շատերը բնակություն են հաստատում վանքից ներս, այսօր էլ նրանց սերունդները դեռ ապրում են վանքում: 1928-ին կառուցվում է դպրոցը, և երեխաները հայերեն սովորելու հնարավորություն են ստանում, երբ եղեռնից փախած հայերը գալիս են Երուսաղեմ, տեղի քաղաքացիները շատ երեխաներ են որդեգրում, բացվում է սկաուտական առաջին խումբը, սկսվում է սկաուտական շարժումը: Երեխաներին սովորեցնում են լեզու, գրականություն, արվեստ: Այն ժամանակներից մինչև հիմա հին տոմարով հունվարի 12-ին նշվում է Նոր տարին բոլոր երեխաների համար, նրանց փոքրիկ նվերներ են տալիս, գեղեցիկ երեկոներ են լինում` երգով, արտասանությամբ, ազգային շնչով:

-Ձեր կարծիքով` այսօր Երուսաղեմում ապրող հայերն ի՞նչ խնդիրներ ունեն:

-Տարբեր խնդիրներ, հայը Երուսաղեմում օտարության մեջ է կարծես: Ճիշտ է, ունի անկախություն, իր փոքրիկ Հայաստանը, որ պահում է, բայց արաբների համար հայը օտար է, հայը օտար է հրեաների համար: Բոլոր օրենքները նորմալ աշխատում են առանց ազգային խտրականության, բայց հայը, միևնույն է, մնում է օտար: Գիտեք, այստեղ խելացի արաբներին ասում են, որ ձեր ցեղում հայի արյուն է եղել: Հրեան հային իրեն հավասար չի համարում, արաբների հաստատություններում հայերը դպրոցների տնօրեններ են եղել, դասախոսներ, ֆաբրիկաների տերեր, հրեաների մոտ` ոչ:

-Համայնքն ամրապնդվո՞ւմ է, թե՞ նոսրանում:

-Նոսրանում է, գիտեք, առաջ տեղաբնակ և նորեկ հայերը միմյանց հետ չէին ամուսնանում, իսկ վերջին 20-30 տարում այդպես չէ, ամուսնանում են: Շատ հայեր գնացին Ավստրալիա ու Ամերիկա, բայց կապերը պահում են միմյանց հետ: Վերջին տարիներին Հայաստանից շատ հայեր եկան: Հայ համայնքն ընդհանրապես բազմաշերտ է, կան նաև խառն ամուսնություններով հայեր: Նրանք, ովքեր եկել են Իսրայել խառն ամուսնությունների շնորհիվ, հիմնականում ապրում են Հայֆայում, իրենց հայությունը պահում են, բայց երեխաներին արդեն կորցնում են` դպրոց չունեն: Այսօր գործում են «Արարատ» և «Նաիրի» միությունները: «Արարատ» միությունը դպրոց ունի, որտեղ որոշ չափով հայերեն, հայ մշակույթ սովորում են, բայց հրեաների զորությունն այնքան մեծ է, որ Ռուսաստանից ես եկել, թե Հայաստանից, քո զավակին կարողանում է հրեա դարձնել` մանկապարտեզից սկսած մինչև բանակ ու համալսարան: Խառն ամուսնություններով շատ հայեր իրենց երեխաներին կնքում են, դա և ազգային գիտակցության պահպանում է, և բանակի խնդիրն է ներգործում` այդ երեխաները կարող են բանակում չծառայել: Իսրայելում ու Պաղեստինում հայ համայնքը ներկայացնողը եղել ու մնում է պատրիարքարանը: Համայնքներն ու միությունները այսօր փորձում են համագործակցել պատրիարքարանի հետ` իրենց նպատակը հայ լինելն է, հայկական ավանդույթների պահպանումը:

-Ինչպե՞ս են իրենց դրսևորում հայ կուսակցությունները Իսրայելում:

-Կուսակցությունները վանքի հովանու ներքո են, վանքից ներս են գործում, և միշտ համագործակցությունը կա:

-Հայկական մշակութային կյանք կա՞: Կա՞ն հայտնի դեմքեր, մշակութային ճանաչում ունեցող գործիչներ:

-Ցավոք, մշակութային կյանքը աշխույժ չէ: Գրողներից ամենահայտնին Անուշ Նագգաշյանն է, որ թերթ է հրատարակում և Հայաստանի հետ համագործակցությունն է պահում` սփյուռքի նախարարության, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հետ, որ գործում է Հայաստանում` ուսուցիչների վերապատրաստման նպատակով: Հայ գործիչներ այսօր կան, որ ավելի շատ հայտնի են արաբական միջավայրում ու արաբացումն են պաշտպանում, հայերենին էլ լավ չեն տիրապետում: Երաժիշտներ ունենք, նկարիչներ, Անուշ Նագգաշյանն իր «Անդրադարձում» նրանց միշտ ներկայացնում է: Առաջին տպարանը, լուսանկարչատները այստեղ հայերն են բացել, այսօր էլ լավ լուսանկարիչներ կան:

-Ձեր կարծիքով` հայ համայնքը դեպի ուծացո՞ւմ է գնում, թե՞ կան պահպանության կռվաններ:

-Խնդիրներ շատ կան: Վերջին ժամանակներս Հայաստանից ու սփյուռքից մեծացել է ուխտավորների ներհոսքը, որ համայնքի կյանքի վրա գուցե մեծ ներգործություն չունի, բայց շատ կարևոր է, որովհետև ակնառու է դարձնում, որ հայերով ու հայությամբ մեծ հետաքրքրություն կա, որ հայեր կան: Տոների ընթացքում իսրայելցիները զարմանքով տեսնում էին, որ տեղում այդքան հայեր չկան, բայց բազմաթիվ հայեր են մասնակցում տոնակատարություններին: Ժամանակին շուկայի սկզբից հայերի խանութներն էին, բայց արաբ-իսրայելական պատերազմի սկզբում շատ հայեր հեռացան` վաճառելով խանութները, այսօր մոտ տաս խանութ է մնացել: Հայ խմբերը, որ գալիս են Իսրայել, գերազանցապես այդ խանութները չեն այցելում, իսկ դա մեծ օգնություն կլիներ:

-Բայց ուխտավոր հայերը պիտի իմանան այդ խանութների տեղը, որ այցելեն:

-Տեղացիները դրսի հայերին միշտ լավ ընդունել են: Այսօր հրեաները, արաբները հորդորում են գնումները իրենց խանութներից կատարել, օտար զբոսաշրջիկներն էլ իրենց զբոսավարներն ունեն, որ տանում են իրենց խանութները: Խմբերը, որ գալիս են, պիտի համագործակցեն:

-Այո, բայց դա տեղում պիտի կազմակերպվի, որովհետև Հայաստանից եկողը չգիտի հայ խանութպանների տեղը, վերջապես կարող են լինել և հայ զբոսավարներ, որ տանեն հայկական խանութներ: Առավել ևս, որ գնումներն էլ նույնն են` խունկ, մոմ, հուշանվերներ:

-Այդ խնդիրը բերողն ու դիմավորողը պիտի լուծեն, դա մեծ խթան կարող է դառնալ հայ խանութպանների համար: Դեռ 16-րդ դարից հայերն այստեղ հախճապակու արտադրություն են ունեցել, և նրանց սերունդները հիմա էլ կան: Մի քանի խանութներ կան միայն հախճապակու, ոսկերիչների, նրանց զավակները մեկնել են այլ երկրներ ուսանելու ու չեն վերադարձել, որովհետև աշխատանքի խնդիր ունեն: Շատ հայեր հրեաների, արաբների տպարաններում են աշխատում: Մի քանիսը համալսարաններում են դասավանդում:

-Հայերն այստեղ հովանավորներ չունե՞ն, որ այդ հարցը կազմակերպվի:

-Կա հյուպատոս, որ ոսկերչական ֆաբրիկա ունի, բայց հարուստ հայեր չկան, որ կազմակերպեն:

-Պատրիարքությունը չի՞ կարողանում աջակցել այդ հարցում:

-Վանքի ներսում ապրողներին` այո, նրանք վճարում են միայն ջրի ու հոսանքի համար, պետության տուրքերը չեն վճարում, որովհետև վանքում են ապրում: Վանքը տներ է կառուցել իր տարածքում, որտեղ ապրողները ամսական 100 դոլար են վճարում, իսկ հրեական, արաբական հատվածներում նույն բնակարանի դիմաց 800 դոլար պիտի վճարեին: Խանութներին մեծ տուրքերի զեղչումների հարցում է օգնում: Քաղաքացիները այստեղ միշտ վանքին օգտակար լինելու հոգեբանությամբ են ապրում: Գիտեք, որ կրակը Փրկչի գերեզմանից հանողները դարից դար ընտանեկան ավանդույթով նույն մարդիկ են` մեկը պատուհանի մոտ է, մյուսը վազեցնում է մարդկանց:

-Վերջերս Իսրայելի Կնեսետը նորից էր անդրադարձել Հայերի ցեղասպանության ճանաչման հարցին, Դուք դա ռեալ համարո՞ւմ եք:

-Դա արդեն քաղաքականության հարց է, որ առնչվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ոչ թե բարոյական խնդիրներին:

***

Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանից երկու ձիթապտուղ նվեր ստացա, ավելի ճիշտ՝ կորիզ: Դա այն կոճղն է եղել, որ պտղակալել է, երբ Պոնտացի Պիղատոսի հրամանով ձաղկել են Հիսուս Նազովրեցուն, որ հետո ազատ արձակեն, ու նրա արյունը ցայտել է անպտուղ կոճղին: Ձիթենին դեռ կա ու դեռ պտղակալում է, պտուղները համարվում են բուժիչ տարբեր հիվանդություններից: Մինչև վերջերս կորիզներից մեկը դեռ մեր տանն էր, երկուսն էլ տվել եմ ինձ հարազատ մարդկանց՝ հավատալով, որ օգնելու են: Կարծում եմ՝ օգնել են:

…11 տարի անց ես նորից եմ ուզում վերադառնալ Երուսաղեմ, Հորդանան ու Մեռյալ ծով, և, իհարկե՝ Միջերկրական: Սուրբ Հարության տաճարում պատարագող մեր հոգևորականները ասում էին, որ ով մեկ անգամ գալիս է Երուսաղեմ, ոտքերը նորից են բերում: Չգիտեմ: Գուցե: Երբևէ: Ես այնտեղ թողել եմ իմ ոտնահետքերը, ու՝ վերադառնալու տեղ ունեմ…  

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Поймайте его, если сможете: 17 октября в прокат выходит картина Дмитрия Клепацкого «Схватка»

Поймайте его, если сможете: 17 октября в прокат выходит картина Дмитрия Клепацкого «Схватка»

Подмосковные росгвардейцы задержали подозреваемого в краже партии товаров из гипермаркета

Гастроэнтеролог Садыков назвал 3 основные причины непреодолимой тяги к сладкому


К ноябрю в Катунском заповеднике начнет работу музей меда

Раскрутка Сайта. Раскрутка сайта Москва. SEO раскрутка сайта. Заказать раскрутку сайта. Раскрутка сайта ru. Раскрутка сайта цена. Раскрутка сайта недорого.

В Москве продолжаются киновечера под открытым небом

Новосибирские хирурги восстановили мальчику бедренную кость при помощи 3Д конструкции


Single family residence sells for $2.4 million in San Jose

Comer slams Raskin over his election certification comments: 'Ultimate hypocrite'

Cyprus Business Now: high rents, financial support to wine industry, PwC’s Academy Business Professionals Certificate

NIN-SIM linkage of all phone numbers completed, says NCC


Розовая кисея...

Поймайте его, если сможете: 17 октября в прокат выходит картина Дмитрия Клепацкого «Схватка»

Мэр Москвы открыл эстакаду-связку МСД с Волгоградским проспектом

Поймайте его, если сможете: 17 октября в прокат выходит картина Дмитрия Клепацкого «Схватка»


To mark the launch of Metaphor: ReFantazio, Sega is going to make someone a real-life noble, but there's a catch—you'll be joining the nobility of an illegitimate nation in the North Sea with only one resident

Metaphor: ReFantazio стала одной из самых популярных игр ATLUS на релизе

Free yourself from stick drift with a Hall effect 8Bitdo controller on sale for $40

Silent Hill 2 players are modding away the fog and freeing the camera to discover hidden detail in the remake



Константин Клименко: «Русский язык будут широко изучать в Буркина-Фасо»

EVITA BEAUTY STORE - интернет-магазин косметики премиум-класса!

Поймайте его, если сможете: 17 октября в прокат выходит картина Дмитрия Клепацкого «Схватка»

Гастроэнтеролог Садыков назвал 3 основные причины непреодолимой тяги к сладкому




Татьяна Ким обвинила мужа Владислава Бакальчука в краже 37 миллиардов у «Вайлдберриз»

Поймайте его, если сможете: 17 октября в прокат выходит картина Дмитрия Клепацкого «Схватка»

Рафик Загрутдинов: Москва достроит еще шесть проблемных жилых комплексов

Гастроэнтеролог Садыков назвал 3 основные причины непреодолимой тяги к сладкому


Сайт 7TV с кастомными смайликами для Твича попал в реестр Роскомнадзора

Нумерология успеха

КХЛ. «Спартак» — «Ак Барс». Смотреть онлайн, прямая трансляция

Иван, белиссимо!


Медведев вышел в четвертьфинал теннисного турнира в Шанхае после победы над Циципасом

Медведев обыграл Циципаса и вышел в ¼ финала турнира в Шанхае

Анастасия Пивоварова стала ведущим экспертом эксклюзивного шоу про теннис на Betboom, в коллаборации с АТР

Стали известны детали ДТП Промеса, Джокович превзошёл рекорд Надаля. Главное к утру


Иван, белиссимо!

Мощный атмосферный фронт принесет в Московский регион осадки и усиление ветра

В Москве полицейские пришли в гей-клубы «Центральная станция» и «Три обезьяны». На них поступали жалобы за шутки про «СВО» во время шоу

Младшая дочь Ксении Бородиной расплакалась, потому что считает себя полной


Музыкальные новости

Концерт для ветеранов боевых действий состоялся в озерском соединении Росгвардии

Скандал и паранойя: P. Diddy проверяет Джастина Бибера на прослушку в новом вирусном видео

Сваты Наташи Королевой пропустили свадьбу дочери из-за работы и болезни

Анна Павлова и другие красавицы царской России в колоризированных архивных фото



Константин Клименко: «Русский язык будут широко изучать в Буркина-Фасо»

Поймайте его, если сможете: 17 октября в прокат выходит картина Дмитрия Клепацкого «Схватка»

EVITA BEAUTY STORE - интернет-магазин косметики премиум-класса!

Поймайте его, если сможете: 17 октября в прокат выходит картина Дмитрия Клепацкого «Схватка»


Финалист «Голоса» Олег Аккуратов отметит 35-летие экспериментальным вечером классической музыки

Деградировавшие пашни в России не поддаются учету

«Уралкриомаш» и «Газпром гелий сервис» выпустили первое в России облегченное оборудование для транспортировки сжиженных газов

Раскрутка Сайта. Раскрутка сайта Москва. SEO раскрутка сайта. Заказать раскрутку сайта. Раскрутка сайта ru. Раскрутка сайта цена. Раскрутка сайта недорого.


Капитан «Трактора» Ткачёв оценил старт команды в КХЛ

В МЧС рассказали детали кошмарной аварии в Астрахани с вахтовиками из Москвы и бетономешалкой: погибли 3 человека, 17 – пострадали

Один человек погиб в ДТП с легковушкой и автобусом в Москве

Водитель «Лексуса» погиб после столкновения с автобусом на Рублевском шоссе


Путин: Россия и Иран часто сходятся в оценках международных событий

Президент Ирана назвал отношения Москвы и Тегерана искренними

Владимир Путин начал первую встречу с Масудом Пезешкианом

«У Запада нет комплексной стратегии в отношении Армении»





Эндоскопист Коршунов оценил риск получения перфорации во время колоноскопии

Мёд в чае — полезен или вреден? Объяснил гастроэнтеролог Садыков

Гастроэнтеролог Садыков назвал 3 основные причины непреодолимой тяги к сладкому

Вакцину от рака в России первыми смогут испытать пациенты с меланомой


Зеленский в Берлине раскрыл тайну «плана перемоги» 

Игорь Грецкий: Байден не примет важных решений в пользу Киева до выборов, чтобы ничто не «срикошетило» в кампанию Харрис

Роман Алехин: Коротко о важном:. Киев не обсуждает с западом возможное прекращение огня. Об этом заявил Зеленский во время...

Полковник французской разведки: США взрастили в Киеве настоящую банду 


Результаты первого дня Московского марафона. Победителями на дистанции 10 км стали Ринас Ахмадеев и Светлана Аплачкина

Константин Ивлев — специальный гость матча «Динамо» — «Салават Юлаев»

Гандбольный «Зенит» уступил в Москве ЦСКА с разницей в 2 мяча в матче лидеров Суперлиги

«Авторадио» разыгрывает поездку в Абу-Даби на Гран-при «Формулы-1»




Собянин рассказал о поддержке участников СВО и их семей

Собянин: Москва продолжит оказывать помощь участникам СВО и членам их семей

Собянин: Социальные расходы составят половину бюджета Москвы в 2025 году

Социальные расходы составят половину бюджета Москвы в 2025 году – Собянин


Мир под угрозой: почему стремительно сократилась численность диких животных

В кинотеатре «Октябрь» в центре Москвы покажут фильм Новгородского режиссёра

«От Урала до Москвы на одном заряде»: новые возможности для электрокаров

Почти 80 000 туристов посетили Бузулукский бор в прошедшем сезоне


Рост доходов бюджета Москвы по итогам 2024 года превысит 16%

Гордость «ЭНДОФАРМ Агро» — коллектив

КХЛ. «Спартак» — «Ак Барс». Смотреть онлайн, прямая трансляция

Мощный атмосферный фронт принесет в Московский регион осадки и усиление ветра


Ледовое усиление: как в России развивается гражданское судостроение

Александр Цыбульский провел встречу с активистами Движения Первых Архангельской области

Межрегиональный фестиваль гармони в Поморье открылся с конкурса юных музыкантов

В Архангельске открыли аналог детского сада для пенсионеров


Выставка классика-юбиляра «Все было подвластно ему...»

Прогноз погоды в Крыму на 11 октября

Вечер любимого актера «Я другой планеты свет»

Литературный час «Время мое в грядущем...».


В Москве полицейские пришли в гей-клубы «Центральная станция» и «Три обезьяны». На них поступали жалобы за шутки про «СВО» во время шоу

Липецкие пловцы получили новую форму

Нумерология успеха

КХЛ. «Спартак» — «Ак Барс». Смотреть онлайн, прямая трансляция












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Медведев вышел в четвертьфинал теннисного турнира в Шанхае после победы над Циципасом






Нумерология успеха

Гордость «ЭНДОФАРМ Агро» — коллектив

Липецкие пловцы получили новую форму

Два человека погибли при пожаре в квартире в Петербурге