ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բաքուն պատրանք է տածում, թե կարող է զենքի ուժով արդյունքների հասնել ղարաբաղյան կարգավորման բանակցություններում, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Բելգրադում կայաքած ԵԱՀԿ ԱԳՆԽ 22–րդ նիստում։
«Ադրբեջանը դիտավորյալ ծանր սպառազինություն է կիրառում` գնդակոծելով խաղաղ բնակչությանը, ինչը մեծ կորուստների է հանգեցնում։ Բաքուն պատրանք է տածում, թե կարող է բանակցություններում արդյունքների հասնել զենքի ուժով»,– նշել է Նալբանդյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Президент ПКР П.А. Рожков принял участие в церемониях открытия и награждения победителей первого межрегионального фестиваля среди ветеранов боевых действий «Кубок мужества»
Сотрудники столичного главка Росгвардии приняли участие в литургии по случаю Дня крещения Руси
"Локомотив" обыграл "Краснодар" со счетом 2:1 во втором туре РПЛ
Лето в самом разгаре: смоленский филиал «Россети Центр» проводит занятия по электробезопасности в детских лагерях
Чемпионат по военно-спортивному многоборью среди росгвардейцев завершился в Грозном
Сотрудница подразделения столичного главка Росгвардии завоевала «золото» на чемпионате войск по легкоатлетическому кроссу
В День парашютиста героем рубрики «Знай наших» стал сотрудник вневедомственной охраны столичного главка Росгвардии младший лейтенант полиции Александр С.
Легкоатлеты из Мордовии показали лучшие результаты мирового сезона на международных соревнованиях в Москве