Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Հայաստանի ԿԸՀ հրաժարվել է EPDE-ի ներկայացուցիչներին հավատարմագրել որպես միջազգային դիտորդ հանրաքվեում

0

Հայաստանի ԿԸՀ հրաժարվել է «Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի»  (EPDE) ներկայացուցիչներին գրանցել որպես սահմանադրական հանրաքվեի միջազգային դիտորդ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Լենե Վիթելանդը, ընդսմին  նշելով, թե ՀՀ ԿԸՀ այդպես էլ պարզորոշ պատասխան չի տվել կազմակերպության գրանցումը մերժելու պատճառների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմը 2012 թվականից ի վեր որպես դիտորդ մասնակցել է Հայաստանի բոլոր ընտրություններին: «Մեր կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում բոլոր եվրոպական երկրներում: Վերջերս մենք  դիտորդական առաքելություն ենք իրականացրել Ռումինիայում և Լեհաստանում», - նշել է նա, հավելելով, որ կազմակերպության նպատակը տարբեր երկրների դիտորդների հետ հանդիպելն է` փորձի փոխանակման և օրինական ու ազնիվ ընտրությունների ապահովման համար:

 

Լենե Վիթելանդի ասելով, Հայաստանում իրենց միացել են դիտորդներ Իսպանիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Նորվեգիայից: «Սակայն հետաքրքիր է և զարմանալի, որ մեզ հրաժարվեցին հավատարմագրել ՀՀ ԿԸՀ-ում», - ընդգծել է նա, հավելելով, որ, չնայած այդ հանգամանքին, իրենք հանրաքվեի գործընթացին կհետևեն որպես հանրային լրագրողներ: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса