Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Երևանի քաղաքապետարանը հավաստիացնում է, թե քաղաքի մայթերը մաքրվում են, մինչդեռ երևանցիները սայթաքելով են անցնում սառցակալած մայթերով

0

Դեկտեմբերի 4-ի առավոտը տխուր սկսվեց բազմաթիվ երևանցիների համար. նախորդ օրը տեղացած ձյան հետևանքով մայթերը վերածվել էին իսկական սահադաշտերի: Մայրաքաղաքի փողոցների մայթերը պատած մերկացառույցի վրա զբոսնելը հազիվ թե կարելի է համարել առողջության համար անվտանգ. նույնիսկ կանգառի ուղղությամբ քայլելն իսկական փորձույթուն էր:

 

Այսօր նման պատկերի կարելի էր ականատես լինել Երևանի տարբեր անկյուններում. Կոմիտաս, Զեյթուն, Նորքի զանգվածներ (1-ին, 4-րդ, 5-րդ), Տիգրան Մեծ` մինչև Սասունցի Դավթի արձանը: Սա սառցակալած տարածքների ոչ լրիվ թվարկումն է, որտեղ հետիոտները ցուցադրում էին  հայտնի գեղասահորդներից ոչ պակաս հմտություններ:

 

Մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է հավաստիացնել, թե մայթերի սառույցը մաքրվում է: «Անհրաժեշտ ամեն ինչ արվում է: Ամեն տեղ մաքրված է», - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գևորգյանը:

 

Ըստ երևույթին, քաղաքապետարանն «անհրաժեշտ ամեն ինչ» է համարում տաք եղանակի իր ավանդական ակնկալիքները, որը, առանց քաղաքապետարանի ջանքերի, «կմաքրի» ճանապարհների սառույցը: Հավանաբար, մինչ այդ պահը քաղաքացիներն ստիպված են զինվել համբերությամբ` միաժամանակ նոր պիրուետներ սովորելով սառցակալած մայթերին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса