Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

23 միլիոն եվրո՝ Գյումրիի բարեկարգման և լուսավորության համար

0
Գյումրիի բարեկարգման և լուսավորության համար 23 միլիոն եվրո կներգրավվի։ Այս մասին այսօր Գյումրիի քաղաքապետի հետ ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։


Նախագահ Սարգսյանը և քաղաքապետ Սամվել Բալասանյանը քննարկել են Գյումրիի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։




«Մենք հաջորդ տարվա գարնանն սկսում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, որտեղ ներդնելու ենք 120 միլիոն եվրո գումար, և այս առումով, շատ տեղին կլինի, որպեսզի մենք հիմնավոր լուծում տանք նաև Գյումրիի փողոցների բարեկարգմանն ու լուսավորմանը: Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենալով առաջին կարգի ճանապարհ՝ Գյումրի-Երևան, շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու՞ Գյումրիի փողոցները բարեկարգ չեն և, ընդհանրապես, ինչու՞ Գյումրին վերջնական բարեկարգ տեսք չի ստանում, չնայած վերջին տարիներին, այդ թվում նաև Ձեր քաղաքապետ ընտրվելուց հետո, մենք մեր Հանրապետության չափանիշներին համապատասխան, մեծ գումարներ ենք տրամադրել Գյումրիի ենթակառուցվածքների զարգացմանը: Այս առումով, կարծում եմ, որ անհրաժեշտ է և ես արդեն համապատասխան ցուցում տվել եմ ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը»,- ասել է Սերժ Սարգսյանը։


Ըստ նախագահի՝ այս աշխատանքները պետք է սկսել և ավարտել այն հաշվով, որ երբ 2018-ին ավարտվեն Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքները, «Գյումրիում ևս լինի բարեկարգ վիճակ»։


Քաղաքապետ Բալասանյանը վստահեցրել է, որ հետևողական կլինի Գյումրիի համար կարևորագույն վերոնշյալ ծրագրերի պատշաճ իրականացման գործում, որպեսզի Գյումրին՝ որպես պատմական քաղաք, որպես արվեստի ու արհեստի քաղաք, լինի ավելի գեղեցիկ, ավելի հյուրընկալ ու բարեկեցիկ:


Խոսելով անօթևանության խնդրի մասին՝ նախագահ Սարգսյանը ասել է.- «Գյումրիի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին Դուք շատ լավ գիտեք: Մեր տնտեսության, ընդհանրապես, մեր երկրի համար ամենածանր պահին քաղաքում բնակարանային շինարարության բազմամիլիարդանոց ծրագիր սկսեցինք իրականացնել, որի արդյունքում հազարավոր մարդիկ ապահովվեցին բնակարաններով: Քաղաքաշինության նախարարության տվյալներով, Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ողջ տարածքում կան, և Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ բնակարանի կարիք ունեն: Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են»։ 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Уимблдон

Путинцева о том, как с травмой колена победила Швентек на «Уимблдоне»: «Думала: блин, пусть после этого матча вообще больше ничего не сыграю, но ее я сегодня обыграю»






Крупный пожар в Подмосковье: горит ТЦ «Кузьмич»

При проведении работ в Чертаново обнаружены скелетированные останки человека

Израиль нанес удары по сектору Газа: жертвами стали журналисты и боевики

Baijiahao: Токио ждут кошмары - Путин перестал быть добрым к Японии