Վրացական հասարակությունում լուրջ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում Ռուսաստանի ընկալման առումով: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի շուրջ հակամարտությունները, նրանց ճանաչումը ՌԴ-ի կողմից, ինչպես նաև Մոսկվայի ընդհանուր քաղաքականությունը վերջին տարիների ընթացքում Վրաստանում ամրապնդել էր Մոսկվայի` որպես "օկուպանտի" կերպարը:
Փորձագետ Ջոննի Մելիքյանի կարծիքով, այսօր, սակայն, իրավիճակն աստիճանաբար փոփոխվում է: «2012թ.-ից՝ "Վրացական երազանքի" իշխանության գալուց ի վեր վառ արտահայտված հակառուսական արտահայտորթյունները Վրաստանի պաշտոնական անձանց շուրթերից գրեթե չի հնչել: Դրա փոխարեն, երկրի իշխանությունները հաճախ են խոսում քաղաքական և տնտեսական երկխոսության ամրապնդման մասին», - նշել է Մելիքյանը այսօր Երևանում VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպված կլոր սեղանի ընթացքում:
Փորձագետը նշել է, որ դեպի Մոսկվա որոշակի ուղղվածությունն այլ գործոններից բացի կարելի է բացատրել նաև ՆԱՏՕ-ից հիասթափությամբ: «Թբիլիսին երկար տարիներ ծեծել էր Հյուսիսատլանտյան դաշինքի դռները: Սակայն իր կազմ Վրաստան ընդգրկել Դաշինքը չի շտապում: Դրանում մենք կրկին անգամ համոզվում ենք ՆԱՏՕ-ի ԱԳՆ նախարարների հերթական հանդիպմանը: Չերնոգորիային առաջարկվել է սկսել բանակցությունները Դաշինքին անդամակցելու համար: Վրաստանին, սակայն, բացի ստանդարտ հաճոկախոսություններից, որևէ կոնկրետ առաջարկություն չի արվել»,-նշել է Մելիքյանը:
ՆԱՏՕ-ից հիասթափվելու, տարածաշրջանային սպառնալիքների ու մարտահրավերների ֆոնին ՌԴ-ը վրացական հասարակության ընկալման մեջ աստիճանաբար "օկուպանտ" երկրից վերածվում է կայուն "անվտանգության աղբյուրի": "Բազմաթիվ հարցումների արդյունքերը ցույց են տալիս, որ Վրաստանում Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու կողմնակիցների թիվը անընդհատ աճում է և այս պահին կազմում է մոտ 30%, ինչը Վրաստանի պարագայում լուրջ ցուցանիշ է: ԵԱՏՄ-ի կողմանկիցների մի զգալի մասը Ռուսաստանը դիտարկում է նաև որպես անվտանգության աղբյուր", - հավելեց նա:
Президент ПКР П.А. Рожков принял участие в церемониях открытия и награждения победителей первого межрегионального фестиваля среди ветеранов боевых действий «Кубок мужества»
Каталог каналов Telegram. Новостные каналы в Telegram.
Адвокат Гаврилова раскрыла, чего добивается семья Тиммы после его смерти
Россияне стали вторыми в синхронных прыжках с десятиметровой вышки на ЧМ
Ускоряя эволюцию автомобильного интеллекта: Группа Geely и StepFun представляют совместную экспозицию на Всемирной конференции по искусственному интеллекту 2025 года
В Москве самым продаваемым автомобилем стал кроссовер Geely Monjaro
Фестиваль автотюнинга «Tuning Open Fest 2025» отметил свое 10-летие
Новая развязка на ЦКАД: улучшение транспорта в обход Москвы продолжается