Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

102-րդ ռազմակայանը սառեցնում է «տաք գլուխներն» Անկարայում ու Բաքվում

0

ՀՀ-ում ռուսական ռազմակայանի առկայությունը լուրջ գործոն է, որը զսպում է Անկարայի տարածաշրջանային նկրտումները: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ասօր Երևանում VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում:

Ըստ նրա՝ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացումներից հետո առկա է Անկարայի կողմից ղարաբաղյան ուղղությամբ սադրանքի սպառնալիք: "Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, Անկարան ղարաբաղյան հարցում միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել՝ նրա տարածքում պատրաստություն են անցնում ադրբեջանանակն բանակի սպաները", - պարզաբանել է նա:

Հարությունյանի կարծիքով, չպետք է հաշվի չնստել Անկարայի կողմից ռազմա-քաղաքական ինտերվենցիայի հավանականությունը, սակայն պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի ռազմավարական հարաբերությունները տարածաշրջանում կայունացնող դեր են խաղում:

«Պատմությունը ցույց է տալիս, որ Անդրկովկասում հարաբերական կայունությունը միշտ էլ կապված է եղել ռուսական ներկայության հետ: Որպեսզի այստեղ պատերազմ չլինի, պետք է լինի ՌԴ-ը: Եվ այսօր Բաքուն, այնպես, ինչպես Թուրքիան հասկանում է, որ առանց Մոսկվայի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող կարգավորվել»,-նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի առկայությունը սառեցնում է «տաք գլուխներն» Անկարայում ու Բաքվում




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Андрей Рублёв сохранит место в топ-10 рейтинга ATP после вылета Шелтона в полуфинале АО






В Госдуме предложили продать запрещенные соцсети российским инвесторам

Красноярец Дамир Идиятулин – обладатель Зимнего кубка РДС по дрифту

Жительница Бурятии снабдила продуктами волонтеров, помогающих бойцам в госпитале

Блокада Ленинграда: жительницы Магнитки рассказали о пережитом ужасе