Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Փորձագետ. Սիրիայում ցամաքային գործողության հաջողության հավանականությունը ցածր է

0

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է Սիրիայում ցամաքային գործողության իրականացման մասին, սակայն մանրամասնելով, որ գործողությունը պետք է իրականացվի սիրիական ընդդիմության ուժերով: Խոսքը գնում է առաջին հերթին «Սիրիական ազատ բանակի» և քրդերի մասին:

Հասարակական կարծիքը դեմ է տրամադրված ամերիկացի զինվորականների մասնակցությանը, քանի որ նրանք զգուշանում են Սիրիայում լուրջ կորուստներից: Մինչ այդ, Պենտագոնը հայտարարել էր, որ նպատակ ունի Իրաք հատուկ ջոկատայիններ ուղարկել:

Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ ցամաքային հաջող գործողության իրականացման հավանականությունը դեռևս ցածր է: Նրա խոսքով, կառավարական ուժերը չեն միավորվի ընդդիմության հետ, իսկ չափավոր ընդդիմության ներուժն այնքան քիչ է, որ նրանց չեն կարող լուրջ հաջողություններ գրանցել, փոխանցում է gazeta.ru կայքը:

Ըստ նրա, Ասադի զորքերի ջանքերը այժմ կրում են մարտավարական բնույթ, իսկ լուրջ հաջողությունների հասնելու համար ՌԴ-ը պետք է մի քանի անգամ ավելացնի իր ռազմական ներկայությունը օդում և մտածի ցամաքային գործողության մասին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса