Добавить новость
ru24.net
Все новости
Июль
2024

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով, այս պահին այն գործում է 40%–ով․ Արեյան

0

p bԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bԱյսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի հեղեղատար համակարգին։/pp Հարցին, մասնավորապես, անդրադարձել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հայտնելով, որ անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով։/pp «Ձեր հանձնարարությամբ, հաշվի առնելով քաղաքային հեղեղատար մակերևութային ջրերի անձրևընդունիչ համակարգի ֆիզիկական վիճակը և կառուցվածքը, այո՛, հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով։ Պարոն քաղաքապետ, ամիս առաջ Ձեր տված հանձնարարականը կատարված է, ամբողջությամբ իրականացվել են գույքագրման աշխատանքներ երկու կտրվածքով. առաջին՝ բացառապես գոյություն չունեցող համակարգի կառուցման խնդիրը, և եղած ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցման խնդիրը, երրորդը՝ միաժամանակ ըստ վարչական շրջանների գույքագրվել են բակային տարածքներում գործող և չգործող հեղեղատար համակարգի վիճակը»,- նշել է նա։/pp Անդրադառնալով բակային տարածքներում հեղեղատար համակարգերին` Արեյանն ընդգծեց, որ այն տարբեր տարիների ընթացքում ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով./pp «Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը, մեծամասամբ, գրեթե չի գործում: Մնացած թաղամասերը, որտեղ ընդհանրապես գոյություն չունի հեղեղատար համակարգ, կազմում է 18,8 կմ: Երևանի տարբեր վարչական շրջաններում 29 հասցեներում բացակայում է հեղեղատար համակարգը, որի կառուցման կարիքը կա: Մնացած 7,2 կմ-ը բաժին է ընկնում այն հատվածներին, որտեղ հեղեղատար համակարգ կա, բայց ենթակա է վերակառուցման. նախ ֆիզիկական վիճակը լավ չէ, երկրորդն էլ՝ թողունակությունը չի բավարարում», – նշեց Արեյանը։/pp Նշենք, որ Երևանում նախորդ երեք ամիսների ընթացքում առատ տեղումները խնդիրներ են առաջացրել մայրաքաղաքի փողոցներում։ Մասնավորապես, հեղեղվել են ոչ միայն փողոցներն ու ստորգետնյա անցումները, այլ նաև բնակելի և արտադրական շենքերի նկուղները, մետրոյի կայարանը և այլ շինություններ՝ դժվարացնելով տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժը։/p




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Калинская

Анна Калинская раскрыла причину снятия с Australian Open — 2025






Александр, во всём первый. В чем Грибоедов видел своё призвание?

Уезжайте: Главу Мытищ выгоняют из России после вручения сертификата на квартиру многодетной семье

Один человек погиб в ДТП с двумя авто в Новой Москве

Фото Певцова сняли со стены почета театра «Ленком Марка Захарова»