Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա յուրահատուկ ցուցահանդես` աշխարհի ամենահայտնի ռոբոտների մասնակցությամբ` «Ռոբոտների շքերթ»

0

Առաջին անգամ տարածաշրջանում տեղի կունենա յուրահատուկ ցուցահանդես` աշխարհի ամենահայտնի ռոբոտների մասնակցությամբ: «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) անվանումը կրող նախագիծը Երևանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, «Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014թ. և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ: Այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում  և Եկատերինբուրգում` ունենալով գլխապտույտ հաջողություն: Եվ ահա առաջին անգամ այս հրաշալի ցուցահանդեսը կհյուրընկալվի Երևանում, ս.թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 և 2016թ. հունվարի 1): Ցուցահանդեսը անցկացվելու է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում:  Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200դր. աշխատանքային օրերին և 3300դր. ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն 2900դր. և 3900դր.:  Կլինի նաև հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար: 

 

Աղբյուրի համաձայն, Երևանում կազմակերպվող ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով: Կներկայացվեն ռոբոտներ, որոնք լիովին արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը և ռոբոտների ուսուցման համակարգերը: Նախագծի կարևորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի և դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների և այլ հարցերում: Այցելուները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր ռոբոտի հետ, նրանց հետ շփվել, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:

 

Ցուցահանդեսում կներկայացվեն տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:

 

Ռոբոտների շարքում է անգլիական մարդանման Տեսպիան հանրահայտ ռոբոտը, որն աշխարհում ամենաժամանակակից և էմոցիոնալ ռոբոտներից մեկն է: Ռոբոտը կարողանում է ոչ միայն շփվել մարդկանց հետ, ընդօրինակել շարժումները, երգել, պարել, ծիծաղել, լաց լինել, անգամ կարդալ Շեքսպիր, որի շնորհիվ շատ անգամ մասնակցել է ժամանակակից թատերական ներկայացումներին: Նա նույնիսկ 2014թ. CelBit ցուցահանդեսի հանդիսավոր արարողության բացմանը հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնի հետ:

Երևանում կհյուրընկալվեն նաև Պարո ճապոնական ռոբոտը, որը թույլ է տալիս հիվանդանոցներում և ծերանոցներում կենդանիների օգնությամբ կիրառել թերապիայի առավելությունները` ի օգուտ մարդկանց, ամերիկյան Բակսթեր ռոբոտը, որը կարողանում է կատարել պարզ արդյունաբերական առաջադրանքներ, ուկրաինական մատուցող ռոբոտ Յոշան, Հարավային Կորեայից Ռոբոֆուտբոլը և մի շարք այլ հետաքրիր ու տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով ռոբոտներ: 

 

Կարևորելով ցուցահանդեսի դերը հայաստանյան հանրության կյանքում` ցուցահանդեսի կազմակերպման համար Ամերիաբանկը ներգրավել է իր մի շարք գործընկերներին:

 

«Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր գործընկերներն են  «Երևան Մոլ» համալիրը և «Երևան Փրոդաքշն» ընկերությունը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հանդես է գալիս ռոբոտների ապահովագրությամբ, «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ն` ինֆորմացիոն աջակցությամբ: 

 

Ցուցահանդեսի կազմակերպման գործընկերներն են` «Արայ»  կենցաղային տեխնիկայի խանութների ցանցը, «Տեխնոլայֆ» ՍՊԸ-ն, «Ռուսսկոյե ռադիո» և «Ռադիո Վան» ռադիոալիքները, «Մատիտ», «Creato», «The Twenty Two» դիզայներական ընկերությունները, Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնը,  «GАT» ընկերությունը, UITE-ն, «Այբ» դպրոցը, «UNITY Production», «GAT Cutting» ընկերությունները, ImYerevan.com ինտերնետային և cult.am մշակութային պորտալները, «Ասողիկ» հրատարակչությունը: 

Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում իր բոլոր գործընկերներին ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար:

 

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի բաժնետերն է Ամերիա Խումբը, 100% մասնակցությամբ: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Янчук заявил, что Джокович больше не выиграет турнир «Большого шлема»






Активисты движения Just Stop Oil осквернили могилу Дарвина

В Подмосковье женщина родила с помощью кесарева сечения в пятый раз

Дорожники отремонтировали светофоры в 8 округах Подмосковья

Хабаровчане пожаловались на водителя автобуса, работающего вместе с младенцем