Հայկական Joomag-ը` բովանդակության թվային հրատարակման առաջատար հարթակը, ներկայացրել է իր նորարարական Generative AI հարթակը:
Այս նորարար լուծումը թույլ է տալիս ձեռնարկությունների մարքեթինգի եւ ոչ ստեղծագործական թիմերին արագորեն ստեղծել բարձրորակ, անհատականացված մարքեթինգային նյութեր՝ միեւնույն ժամանակ պահպանելով ապրանքանիշի չափանիշներն ու դիմագիծը:
Joomag-ի Generative AI հարթակն օգտագործում է մեքենայական ուսուցում՝ պարզեցնելու բովանդակության ստեղծման աշխատանքային հոսքը այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս բարձրորակ դիզայնով բովանդակությանը:
Օգտատերերը կարող են ընտրել մի շարք ձեւանմուշներ, մուտքագրել կամ ներմուծել տվյալներ եւ հաշված րոպեների ընթացքում ստեղծել գեղեցիկ ձեւավորված բրոշյուրներ, կատալոգներ եւ այլ թվային բովանդակություն: Հարթակը չի պահանջում դիզայներական հմտություններ։
[[gallery1]] «Մինչ գեներատիվ AI-ը փոխակերպում է բազմաթիվ ոլորտներ, Joomag-ն առաջինն է, որ այս մակարդակի նորարարությունը բերում է դիզայնի, ինտերակտիվ բովանդակության տիրույթ։ Մեր առաքելությունը միշտ եղել է օգնել բրենդներին ստեղծել բովանդակություն, որը ոչ միայն բացառիկ տեսք ունի, այլեւ գրավում է ընթերցողներին եւ արդյունավետ է: Նոր Generative AI պլատֆորմի միջոցով այդ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել, քան երբեւէ»,- ասել է Joomag-ի գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը։
Joomag-ի Generative AI հարթակն իդեալական է լայն շրջանակի համար, ներառյալ` անշարժ գույքի, ճանապարհորդության, մանրածախ առեւտրի, արտադրության, ֆինանսների, ապահովագրության եւ այլ ոլորտները:
2009 թվականին ստեղծված Joomag-ն ունի ավելի քան 5000 բիզնես հաճախորդ ամբողջ աշխարհում:
Самый милый и жестокий шутер-рогалик AK-xolotl перенесли на Android
'The soundtrack to skate parks was punk rock music': Tony Hawk on the Tony Hawk's Pro Skater soundtracks, and how they shaped a generation of videogame skate kids
This underwater city builder had me more emotionally invested in my corals than SimCity does in my human citizens, and you can try it at the next Steam Next Fest
Elden Ring Nightreign Equilibrious Beast boss guide: How to beat Libra
«Защищал от расправы пленных»: сын Давида Самойлова — о жизни поэта, творчестве и солдатском прошлом
ОГРОМНЫЙ ПОЛИТИЧЕСКИЙ СКАНДАЛ: США И СССР ПОДГОТОВИЛИ СНОС...США. СЕНСАЦИЯ! Важные новости! В.В. Путин, Дональд Трамп, Илон Маск. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!
В Центральном округе Росгвардии проходят мероприятия ко Дню защиты детей
ЦОДД рассказал о трафике на московских дорогах во второй половине июня