Միացյալ Նահանգներում լույս է տեսել ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ռոնալդ Ռեյգանի օգնական եւ ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի «Փակ դռների հետեւում» գիրքը:
79-ամյա Քեն Խաչիկյանը ծնվել է Կալիֆոռնիայում:
1968 թվականին նա մասնակցել է Ռիչարդ Նիքսոնի նախագահական քարոզարշավին: 1970-1972 թվականներին աշխատել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրենի գրասենյակում:
1973-1974 թվականներին, Նիքսոնի երկրորդ ժամկետի ընթացքում, Քեն Խաչիկյանը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի տեղակալի պաշտոնը:
Նիքսոնի պաշտոնանկությունից հետո Խաչիկյանը գրեթե 4 տարի օգնել է նախկին նախագահին աշխատել հուշագրության վրա:
1981 թվականին Քեն Խաչիկյանը նշանակվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթների գլխավոր հեղինակ եւ նախագահի հատուկ օգնական:
Խաչիկյանը աշխատել է Ռեյգանի հետ նաեւ նրա նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում:
«Քեն Խաչիկյանը գրել է հետպատերազմյան շրջանի մասին ամենալուսավոր եւ ամենակարեւոր աշխատությունը։ Բաց մի թողեք այս գիրքը, որը պատմում է այն մասին, թե որքան տգեղ եւ որքան ազնիվ կարող է լինել քաղաքականությունը»:
ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի նախկին տնօրեն Լարի Քուդլոուն նշել է, որ «սա կարեւոր ընթերցանություն է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է իմանալ, թե ինչպես Ռոնալդ Ռեյգանը տնտեսական աճ ապահովեց հարկերի կրճատման եւ սահմանափակ կառավարման միջոցով»: «Խաչիկյանը ձեզ տանում է այն սենյակները, որտեղ կայացվել են կարեւոր որոշումները», - ավելացրել է նա:
Նիքսոնի եւ Ռեյգանի օգնական Փեթ Բյուքենենն էլ ասել է, որ «20-րդ դարի այս երկու կարեւոր նախագահներին հասկանալու համար» Քեն Խաչիկյանի հուշերն անփոխարինելի են:
«Փակ դռների հետեւում» գիրքը կարող եք ձեռք բերել Amazon.com կայքում՝ տպագիր եւ էլեկտրոնային:
Արա Թադեւոսյան

Activision secretly experimented on 50% of Call of Duty players by 'decreasing' skill-based matchmaking, and determined players like SBMM even if they don't know it
Приключение-головоломка Arranger вышла на смартфоны и PC
Blizzard politely tells Hearthstone players their game isn't dead just because it's not getting a new cosmetic board this expansion
Гайд по регистрации, установке и входу в Throne and Liberty для игроков из России и СНГ