ԴիջիԹեք էքսպո 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։
Տեխնոլոգիական ցուցահանդեսին կներկայացվի տարբեր ոլորտների 150-ից ավելի ընկերություն Հայաստանից եւ այլ երկրներից։ Ընդլայնվել է ցուցասրահի տարածքը եւ դարձել 8000քմ։ Ընկերությունների գրանցումն ընթացքի մեջ է, ԴիջիԹեք էքսպո 2024-ին տաղավարային տարածք ամրագրելու համար անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքի միջոցով։
Այս տարի տեխնոլոգիական ցուցահանդեսը կառանձնանա նաեւ սկսնակ եւ փոքր ստարտափ ընկերությունների մասնակցության քանակով։ Ավելի քան 80 ստարտափ մասնակցության հնարավորություն կստանա: Ցուցահանդեսին մասնակցության արտոնյալ պայմաններ ստանալու համար պետք է լրացնել այս հայտը։
«Առանձնացված հատուկ տարածք կունենանք ստարտափների համար, նույնիսկ ներկայացված կլինեն ընկերություններ, որոնք գաղափարի փուլում են։ Նպատակ ունենք հնարավորություն տալ նորաստեղծ թիմերին գտնել գործընկերներ կամ ներդրողներ իրենց գաղափարը կյանքի կոչելու եւ զարգացնելու համար։ ԴիջիԹեք ցուցահանդեսը դարձել է տեխնոլոգիական ընկերությունների համար օգտակար կապեր հաստատելու լավագույն հարթակը»,- ասել է ԱՏՁՄ-ից ԴիջիԹեքի ղեկավար Խաչատուր Հակոբյանը։
Ինչպես անցած տարի, այս տարի եւս կանցկացվի DigiTec Startup Elevator-ը, որի միջոցով ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարը, ապրանքը կամ ծառայությունը հրեշտակ ներդրողներին։ Սա վերելակային ելույթի (elevator pitch) հայտնի մոդելն է, որը ենթադրում է գաղափարի ներկայացումը վերելակով երթեւեկելու ընթացքում, սովորաբար այն տեւում է մեկ րոպե։
Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվի նաեւ այլ ֆորմատներով 5-ից ավելի միջոցառում՝ պանելային քննարկումներ, տեխնոլոգիական զրույցներ եւ այլն։
Այցելուների համար ցուցահանդեսը լինելու է անվճար, բայց պարտադիր կլինի գրանցումը։
ԴիջիԹեք ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) 2005 թվականից՝ համախմբելով Հայաստանի եւ աշխարհի տեխնոլոգիական ներուժը, ներկայացնելով ոլորտի զարգացումներն ու հեռանկարները։ Այս տարի ԱՏՁՄ-ն հյուրընկալում է նաեւ WCIT-ին՝ նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը:
Путин подписал закон о ратификации договора о стратегическом партнерстве РФ и КНДР
Росавиация объявила об ограничении работы в аэропорту Шереметьево
Дмитрий Несоленый возглавил депо «Унеча» компании «ЛокоТех-Сервис»
Дистрибьюция Музыки. Дистрибьюция Музыки в России. Дистрибьюция музыки в вк. Яндекс музыка дистрибьюция. Цифровая дистрибьюция музыка. Дистрибьюция музыки под ключ.