Добавить новость
ru24.net
Все новости
Август
2024

Մաքրություն կա, բանակ չկա, լրագրողներ չեն գալիս

0

Հայ-վրացական սահմանի Արծնի գյուղի բնակիչները երբեք չեն համարվել սահմանը պահող հերոսներ և չեն ստացել պետական արտոնություններ։ Ճանապարհը չի վերանորոգվել, ավտոբուս չի գնում, չկան խանութներ և բուժկետ։ Չկա բանակ, լրագրողներ չեն գալիս։ Մարդիկ հիշում են, որ անցնում էին Վրաստան՝ անտառներից փայտ էին բերում ձմեռվա համար, գյուղմթերք փոխանակում վրացիների հետ։

 

Բայց 2011 թվականին Կառավարությունը որոշում ընդունեց և տարածքը ճանաչեց «սահմանային գոտի», ներմուծվեց վարքի, մուտքուելքի կանոնների «սահմանային ռեժիմ»։ Սարերում առանց քարտեզի դեգերելն արդեն կարող է խնդիրներ ստեղծել։ Աղբյուրներից ջուր բերելու, ուրց հավաքելու, անասուններին խոտի տանելու համար գյուղացիները դեպի հարավային լանջեր են գնում ու գյուղից մեծ շառավղով չեն հեռանում։

Սահմանային ռեժիմի ներմուծումից հետո գյուղացիները պետք է տեղեկացնեն սահմանապահ զորքերին այցելու ունենալու մասին։ Այլ բան չի փոխվել: Հույս ունեին, որ սահմանային ուժերը կօգնեն բացահայտել 21 կովերի գողությունը, բայց չեղավ։ Ոստիկանները արդարացան, որ սարերում կամերաներ չկան։ Տաշիրի քաղաքապետարանը կովատերերին սիմվոլիկ փոխհատուցում հատկացրեց։

Գյուղը գազաֆիկացված է, բայց որպես վառելանյութ ավելի շատ աթար են օգտագործում։ Ջուր ունենում են երկու օրը մեկ։ Կա մոտակա աղբյուր, անհրաժեշտության դեպքում դույլերով բերում են։ «Երեխեքիս ձեռքերը երկարել են, էնքան են փոքր վախտ ջուր կրել», – կատակում էր գյուղացիներից մեկը։ Գրեթե բոլոր տների վրա անձրևաջուր հավաքելու հարմարանքներ են դրված, օգտագործում են լողանալու համար։

Արծնին Խորհրդային Միության ժամանակ ադրբեջանական գյուղ է եղել։ 90-ականներին նրանք տները վաճառել կամ փոխանակել են Բաքվից հայ և ուդի փախստականների հետ։ Չստանալով այլ կացարան՝ փախստականները մնացել են այստեղ անժամկետ, տների մեծ մասն արդեն վթարային վիճակում են։ Հին փախստականներին վերջերս միացել է նաև 2023-ին Ստեփանակերտից տեղահանված մի կին՝ Սիլվան։ Նա Արծնի է եկել՝ լսելով, որ փախստականներին տրվող դրամական աջակցությունը սահմանին ավելի շատ է։

The post Մաքրություն կա, բանակ չկա, լրագրողներ չեն գալիս first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Блинкова

Анна Блинкова выиграла турнир в Остине в парном разряде






БЫЛОЕ ТАМ И БЫЛО

"Иисус из УСБ": РОССИЮ, США, ЕВРОПУ МОГУТ ПУСТИТЬ В РАСХОД? ЛИБО РОССИЯ, США, ЕВРОПА МОГУТ УЛУЧШИТЬ МИР?! СЕНСАЦИЯ! Новости. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

Депутат Никитин: для максимальной пенсии хватит зарплаты в 230 тысяч рублей

РОК УРОКИ РОККИ