Добавить новость
ru24.net
Все новости
Август
2024

Հայ հիմնադիր ունեցող Bardeen-ը $3 միլիոն ներդրում է ստացել

0

Հայ հիմնադիր ունեցող Bardeen-ը, որն ավտոմատացնում է բարդ աշխատանքային հոսքերը, 3 միլիոն դոլար ներդրում է ներգրավել՝ ընկերության ընդհանուր ֆինանսավորումը հասցնելով 22 միլիոն դոլարի:

Հետաքրքիրն այն է, որ այս փուլին մասնակցած ներդրողները զգալի բաշխում կապահովեն AI-ով աշխատող հարթակի համար: Ե՛վ Dropbox-ը, եւ՛ HubSpot-ը դարձել են ստարտափի ռազմավարական ներդրողներն իրենց վենչուրային ֆոնդերի միջոցով, նաեւ երկու ընկերությունները կօգնեն տարածել Bardeen-ի նորարար տեխնոլոգիան։

Հարթակը կարող է բավականին բարդ գործողություններ կատարել. օրինակ՝ պատճենել-տեղադրել տեքստը մի փաստաթղթից մյուսը, ուսումնասիրել առնչվող տեղեկատվությունը համացանցում եւ այդ ամբողջ տեղեկատվությունը անհրաժեշտության դեպքում ներառել էլ.փոստում, ուղարկել եւ այլն: Ստարտափն ասում է, որ ունի ավելի քան 300 հազար օգտատեր եւ ավելի քան 1000 վճարող հաճախորդ, ներառյալ՝ Deel, Miro, Kearney, WPP եւ 10Web ընկերությունները:

Bardeen-ը հիմնադրվել է 2020 թվականին Արտեմ Հարությունյանի եւ Պասկալ Վայնբերգերի կողմից որպես բրաուզերի ընդլայնում։

Այն նաեւ կարող է ինտեգրվել ավելի քան 100 գործիքի հետ, ինչպիսիք են Microsoft 365-ը, CRM-ները եւ վաճառքի հարթակները:

TechCrunch-ի հետ զրույցում գործադիր տնօրեն Պասկալ Վայնբերգերը նշել է, որ ներկայում AI-ի այլ լուծումների խնդիրն այն է, որ դրանք պարզապես չեն կարողանում նույն առաջադրանքը կրկնել, այլ ամեն անգամ տարբեր արդյունքներ են գեներացնում։ Սա բավականին դժվար է դարձնում այն օգտագործել իրական բիզնես խնդիրների համար։ Նրա խոսքով՝ իրենք լուծել են կրկնելիության հարցը, ինչն էլ բացառիկ է դարձնում Bardeen-ի մոտեցումն ու տեխնոլոգիան։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Касаткина проиграла американке Крюгер во втором круге турнира WTA в Абу-Даби






«Сами найдем». Друзья убитого на дороге эвакуаторщика ловят его убийцу

Собянин рассказал об открытии новой дороги в ТиНАО

Эксперты рассказали о самых популярных российских курортах для зимнего отдыха

Ключевые качества руководителя: нужно развивать антихрупкость