Добавить новость
ru24.net
Все новости
Август
2024

Դատապարտյալները Հայաստանում ուղղվում են, համակարգը՝ ոչ

0

Հարցազրույց նախկին բանտարկյալ Ա.Ս.Օ.-ի հետ

Մաս չորրորդ․ վաղաժամկետ ազատում

Պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը մարդավարի չի գործում։ Դատարանների համար ամենահեշտ տարբերակը դատախազությանը չհակադրվելն ու ազատման միջնորդությունը մերժելն է։ Դատախազությունը, որպես կանոն, շահագրգռված է դատապարտյալին փակի տակ պահելով։ Նրանք դա սոցիալական արդարության վերականգնում են համարում։

Քրեակատարողական հիմնարկներում կա բալային համակարգ, կա վերասոցիալականացման ինստիտուտ, պրոբացիոն ծառայություն։ Ենթադրվում է, որ դրական վարքագիծ ցուցաբերած դատապարտյալները վաղաժամկետ ազատվելու հնարավորություն կունենան, եթե 28 բալ հավաքեն։ Նրանք պետք է մասնակցեն խմբակների, ինքնագործ միավորումների, մշակութային և սպորտային միջոցառումների, կինոդիտումների, եկեղեցական արարողակարգերի, շախմատի, իրավական դասընթացների, նկարչության։ Պետք է կարգապահական տույժեր չունենան, ստանան դրական բնութագրեր։

Դատապարտյալը գալիս է դասերի, մասնակցում է բոլոր ծրագրերին, հավաքում է 28 և ավել միավորներ։ Քրեակատարողական հիմնարկը դիմում է դատարան, ասում է՝ «դատապարտյալն օրենքի պահանջով համարվում է ուղղման ճանապարհին գտնվող, իրեն վաղաժամկետ ազատեք»։ Դատարանը պրոբացիոնի փաստաթղթերը կցում է գործին։ Հասնում ենք դատավարության փուլին։ Այս կետից համակարգը սկսում է կաղել, արդյունքում ամեն ինչ վերածվում է ձևականության։

Գնահատականը, թե դատարանը կոնկրետ ինչպիսի իրավական մոտեցում պետք է ցուցաբերի նման գործերը քննելիս, հստակ չէ։ Վճռաբեկ դատարանը ունի մի քանի իրարամերժ նախադեպային որոշումներ, դրանք կարելի է խմբավորել՝ մի հինգն ի շահ դատապարտյալի են, մի հինգն էլ՝ ի վնաս։

Դատավորը, օրենքից բացի, պարտավոր է առաջնորդվել նաև դատական պրակտիկայով։ Այսինքն՝ չպիտի կայացնի այնպիսի որոշում, որը կհակասի Վճռաբեկ դատարանի ակտերին։ Դատավորը գիտի՝ եթե նման որոշում կայացնի, դատախազը, նախադեպին հղվելով, կարող է բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան, որն էլ իր հերթին կարող է բեկանել առաջին ատյանի որոշումը։ Նման դեպքերի պակաս չկա։

Դատավորը, որը 10-ից ավել բեկանված որոշում ունի, կարող է ընկնել Արդարդատության խորհրդի կարգապահական վարույթի տակ։ Սա լավագույն դեպքում զգուշացում, վատագույն՝ աշխատավարձի կրճատում և լիազորությունների դադարեցում է ենթադրում։ Դատավորները նախընտրում են ռիսկի չդիմել, առավել ևս, որ նրանցից ոչ ոք կոնկրետ գործի դետալներում խորանալու ժամանակ չունի։ Դատավորները քիչ են, գործերը՝ շատ։ Հարյուրավոր վաղաժամկետի հայցեր կան, նաև ռեժիմների, պահման պայմանների փոփոխության, մեղմացման, խստացման բողոքարկումներ։ Դատավորը նախընտրում է դատախազին չհակադրվել, որովհետև գիտի՝ ձևավորված դատական պրակտիկան այնպիսին է, որ դատապարտյալի օգտին կայացված որոշումները մեծամասամբ բեկանվում են վերադաս դատարանի կողմից։

Պարզ ստատիստիկայի մասին եմ խոսում՝ վաղաժամկետ ազատ արձակվածների մոտ 70 տոկոսը դատախազի բողոքի արդյունքում նորից հետ է վերադառնում քրեակատարողական հիմնարկ։

Օրինակ՝ Չարենցավան էր եկել մի երիտասարդ դատավոր, որն ի օգուտ դատապարտյալների վճիռներ էր կայացնում։ Սկզբունքը շատ պարզ էր՝ եթե անձը ազատազրկվել է նախկին օրենսգրքի շրջանակներում կայացված դատավճռի հիմքով, նրա ռեժիմի փոփոխությունը պետք է լինի նախկին օրենսդրության բարենպաստ նորմերի կիրառմամբ։ Ամբողջ համակարգը՝ ՔԿՀ, դատախազություն, Վերաքննիչ դատարան, մոբիլիզացվեցին նրա կայացրած 8 որոշումները բեկանելու համար։ Այլ կերպ ասած՝ ճնշում գործադրվեց դատավորի նկատմամբ, որպեսզի նա, կարգապահական վարույթից վախենալով, ՔԿՀ-ի և Դատախազության դեմ որոշումներ այլևս չկայացնի։

Երբ ասում եմ «ճնշում գործադրել», պետք չի մտածել, որ խոսքը զանգել-սպառնալ-վախեցնելու մասին է։ Ո՛չ։ Ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում։ 10 բեկանված որոշում, կարգապահական վարույթ, աշխատավարձի 25 տոկոսի կրճատում, և դատավորը պատրաստ է զիջել իր ինքնուրույնությունը։ Դատավորը ասում է՝ շառից-փորձանքից հեռու ես մերժեմ, թո՛ղ դատապարտյալը գնա, ինչքան ուզում է՝ բողոքարկի։ 90 տոկոս դեպքերում դատախազությունը Վերաքննիչ դատարանում թույլ չի տա, որ դատապարտյալի բողոքարկումը բավարարեն։

Ինչպե՞ս է սա ազդում բանտային կյանքի վրա։ Դատապարտյալների մեծ մասը իր մեղքն ընդունել է, եթե չի ընդունել իսկականից, ընդունել է գոնե թղթի վրա։ Բոլորի հույսը վաղաժամկետ ազատումն է։ Դատապարտյալը անցնում է բոլոր փուլերով՝ դասեր, վարժանքներ, պարապմունքներ, անվճար աշխատանք, կուտակում է բալերը, խուսափում է ՉէՊէ-ներից, հասնում է դատարան։ Դիմում են առաջին անգամ, դատարանը վաղաժամկետից կտրում է, դիմում են երկրորդ անգամ՝ էլի կտրվում են։ Դատապարտյալին հանցավոր միջավայրից կտրելու, կրթելու, վերասոցիալականացնելու ծրագրերի հենքը ազատման մոտիվացիան է։ Բայց, երբ դատապարտյալը հասնում է դատարանի դռանը, բախվում է մոնոլիտ բետոնե պատի։ Անհնար է այն անցնել։

Ցմահների մասով իրավիճակն անհույս է։ 6 տարվա ընթացքում ընդամենը 4 հոգու են վաղաժամկետ ազատել։ Մարդ կա՝ նստած է իր արածների համար, մարդ կա՝ չարածների, բայց 27-28 տարի պատիժ կրելուց հետո էլ ռեժիմի փոփոխության հույս չկա։ Դատախազությունը թույլ չի տալիս, որ նույնիսկ պահման պայմանները մեղմացնեն։ 27 տարվա դտապարտյալ է, բանտում արդեն ծերացած, ֆիզիկապես չի էլ կարող որևէ մեկին վնաս տալ։

Հիասթափությունը մեծ է։ Մանավանդ այն հիմնարկներում, որտեղ կիսաբացաց ռեժիմ կա։

Վերասոցիալականացման համակարգը ներդրվել է 2018-ին։ Վեց տարվա ընթացքում մեծ հետնահանջ ունենք։ Կրթական և աշխատանքային ծրագրերին մասնակցողների քանակը կրճատվել է։ Իմաստ չկա։ Սևան քրեակատարողական հիմնարկում, օրինակ, առաջին հոսքով դասերին 60 հոգի է մասնակցել, երկրորդ հոսքով՝ ընդամենը 12։

Խնդիրը միայն Վճռաբեկի իրարամերժ նախադեպերը չեն։ Դատախազը հաճախ նաև խրախուսանքներից է կտրում։ Եթե դատապարտյալը երկար ժամանակ տույժեր չունի, լավ վարքագիծ է դրսևորել, չի հակադրվել ՔԿՀ աշխատակիցներին, աշխատել է, նրան խրախուսանք է հասնում։ Բայց չեն տալիս, որ միավոր չավելացնեն։

Քրեակատարողականի ներսում 28 բալ ունեցող դատապարտյալի գործին օպերատիվ նամակ են կցում, որ դառնա «կարմիր խաչի պապկա»։ Մարդ կարա կյանքում նարկոտիկ արած չլինի, բայց բռնեն՝ օգտագործման օպերատիվ թուղթ կարեն գործին, որ խաչ քաշեն վրան։ Դե գնա ու կռիվ տուր։ Դիմում ես՝ օպերատիվ թուղթը քեզ չեն էլ տալիս, բայց եթե պետք լինի դատարանում ներկայացնել, կտանեն, կներկայացնեն։

Ինչի՞ համար է սա արվում։ Որ դատապարտյալն ամեն ինչ պատրաստ լինի հանդուրժել, ամեն ինչի պատրաստ լինի գնալ, միայն թե «լավ հարաբերություններ» ունենա բանտի վարչակազմի հետ։ Նույն սկզբունքը նաև վարչակազմի դեպքում է գործում․ սա բրգաձև համակարգ է, որտեղ ՔԿՀ աշխատողները կախվածության մեջ են իրենց պետերից, որոնք կախվածության մեջ են ՔԿԾ-ից, որը կախվածության մեջ է Դատախազությունից և այլն։ Այս համակարգը ինքնաբերաբար մերժում է նորը և վերարտադրում հին իներցիան։

Դատախազությունը գործում է պատժողական, ոչ թե վերասոցիալականացման տրամաբանության մեջ։ Նախկին քրեական օրենսգիրքը եղել է պատժողական, ներկայիս օրենսգիրքը շեշտը վերասոցիալականացման վրա է դնում։ Բայց նոր կարգավորումները ուղղակի չեն գործում, դրանք ուղիղ հակադրվում են Վճռաբեկի բացասահական նախադեպերին, որոնք չեղարկելու, այսինքն՝ հակասահմանադրական ճանաչելու մոտիվացիա ոչ ոք չունի։

Համակարգը հակասությունների վրա է կառուցված, իսկ դա կամայականության մեծ տեղ է տալիս։ Օրինակ՝ խստացնող նորմերը հետին ուժ ունենալ չեն կարող, բայց հետին թվով կիրառվում են։ Բողոքում ես՝ ասում են գնա դատարանում բողոքարկի։ Հասնում ես դատարան՝ ընկնում ես նոր խառնաշփոթի մեջ։

Կրկնահանցագործությունների համար ազատազրկվածները նախօրոք գիտեն՝ ուղղվեն-չուղղվեն, պայմանականով դուր չեն գալու։ Վերջին 6 տարվա մեջ վերասոցիալականացման գաղափարը սպառել է իրեն, որ ՔԿՀ էլ մտնես՝ դատապարտյալներն առաջին հերթին սրանից են բողոքելու։

Ո՞րն է սրա հիմնական խնդիրը։ Թվում է, թե մարդիկ պատժից վախենալով հանցագործության էլ չեն գնա։ Բայց որքան խիստ է պատիժը, որքան երկար է մեկուսացումը, այնքան մեծ է կրկնահանցագործության վտանգը։

Հանցագործությունների 90 տոկոսը սոցիալական բաղադրիչ ունեն։ Դատապարտյալների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են, հիմնական կերակրողը նստած է, ներսում գործ չկա, գումար վաստակել չի լինի, ընտանիքն ապրում է՝ հարևաններից, ծանոթներից և բարեկամներից պարտքեր անելով։ Այդ պարտքերը պետք է փակել։ Մարդ դուրս է գալիս՝ ոչ գործ կա, ոչ աշխատանքային շուկայում ներգրավվելու ռեալ հնարավորություն։ Պարտքատերերն էլ դռան դեմը չոքած են։ Ի՞նչ տարբերակներ կան։ Նորից գնալ ռիսկի։

Երբ նայում ենք ստատիստիկային, տեսնում ենք՝ կրկնահանցագործությունների թիվը մի հինգ անգամ ավելացել է։ Սա փակ ցիկլ է։

տե՛ս Մաս առաջին․ կենցաղ

Մաս երկրորդ․ բանտային բարքեր

Մաս երրորդ․ բանտապետեր

The post Դատապարտյալները Հայաստանում ուղղվում են, համակարգը՝ ոչ first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Подмосковные росгвардейцы задержали подозреваемого в незаконном обороте наркотических средств

Подмосковные росгвардейцы задержали подозреваемого в незаконном обороте наркотических средств

В Люберцах председатель региональной ветеранской организации войск правопорядка встретился с учениками подшефной школы

Подмосковные росгвардейцы задержали подозреваемого в незаконном обороте наркотических средств


Психологи МГППУ рассказали о новинках в диагностике настойчивости и реагирования на неопределенность у подростков

Никита Шангин: Кто и на чьей земле создал архитектурные шедевры Нагорного Карабаха? (Часть 4)

SMM-специалисты «585*ЗОЛОТОЙ» рассказали, как с помощью конкурса с многоступенчатой механикой и чат-ботом охватить более 1,6 млн человек

Цитаты про коллектив


Inside the dark world of randy sex pest dolphins who terrorise swimmers & try to ROMP with humans

Turd-shaped monument 'honoring' Jan. 6 mob installed on National Mall

President Xi Jinping highlights role of BRICS in driving multipolarity, globalisation

Idris Elba plans relocation to Africa to boost film industry


В Коркино прошли похороны убитой таксистки. Поддержать семью погибшей приехал губернатор

Белогорье....

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

Makarov: Вдохновляющий Путь Музыканта


Рецензия на игра Metaphor: ReFantazio

Balatro adds new card backs from Stardew Valley, Cyberpunk 2077, Slay the Spire, and Binding of Isaac, and they're all free

Cancel your weekend plans because this cozy cowboy life sim just went into open beta and you can play it for free

The next Helldivers 2 Warbond is going full baddies mode with armor and weaponry from the Ministry of Truth



Спектакль «Волшебная лампа Аладдина»

Благотворительный фонд «АиФ. Доброе сердце» просит поддержать срочный сбор в приложении Tooba

Турция предложила замену ушедшей из России американской кинопродукции

Мэр Москвы рассказал о планах строительства и благоустройства набережных




ПАО «Россети» оштрафовано за нарушение срока подключения к сетям в Солнечногорске

Makarov: Вдохновляющий Путь Музыканта

По алфавиту: россияне стали чаще покупать украшения с буквами

Власти Грузии назвали евроинтеграцию главным приоритетом страны


Жителям Подмосковья рассказали о пожарной опасности в лесах с 28 по 30 октября

В честь Дня образования СОБР в столичном главке Росгвардии наградили отличившихся сотрудников

Компания «Энерджи Пайп»: Полимерные трубы для надежного водоснабжения

Как старшему поколению наладить отношения с внуками и быть «на одной волне»


Синнер рассказал о разочаровании в друзьях-теннисистах после допингового дела

Касаткина проиграла Кенин в четвертьфинале турнира WTA в Токио

Карен Хачанов вышел в третий круг турнира в Вене, где встретится с Маттео Берреттини

Елена Рыбакина узнала плохие новости от WTA


Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Российские дроны ударили по укреплениям ВСУ под Часовым Яром

Актер Тимоти Шаламе проиграл на конкурсе своих двойников

Снова случилось ЧП в «Оренпарке»: на колесе обозрения застряли люди


Музыкальные новости

Бутман сыграл для омичей мировой джаз

Марина Зудина и Борис Березовский в музыкально-драматическом спектакле «Потерянный рай»

Музыкант Скляр восхитился талантом певицы Земфиры, но осудил ее за отъезд из РФ

Спектакль «Волшебная лампа Аладдина»



Спектакль «Волшебная лампа Аладдина»

Турция предложила замену ушедшей из России американской кинопродукции

Благотворительный фонд «АиФ. Доброе сердце» просит поддержать срочный сбор в приложении Tooba

Мэр Москвы рассказал о планах строительства и благоустройства набережных


Разводы с американками, дети за границей и жена на 32 года младше. Джаз, закруживший Игоря Бутмана

Истерика Лерчек в джунглях, разборки китайцев в «Вызове» и конфликт Чумакова с Абрамовым: что смотреть на ТНТ

Жена Трампа Мелания внезапно удивила американцев на митинге

«Химки» — «Динамо» Москва. Прямая трансляция: смотреть бесплатно РПЛ


Машина перевернулась из-за ДТП с тремя автомобилями на МКАД

Собянин поздравил работников автотранспорта с профессиональным праздником

СК начал проверку по факту ДТП с двумя автобусами и машинами в Петербурге

Baza: владелец издания Readovka Алексей Костылев попал в ДТП на квадроцикле


Песков рассказал о беседе Владимира Путина и президента ОАЭ в Aurus

Лавров: слова Трампа о разговоре с Путиным нужно оценивать в контексте выборов

Россия предложила Китаю создать совместный кинофестиваль — Путин

Путин прокомментировал разрешение Запада об ударах по РФ





Глава медиахолдинга Readovka Алексей Костылев остается в больнице в Москве

Адам Алханов встретился с замминистра здравоохранения РФ Евгенией Котовой

Ликсутов: в ОЭЗ «Технополис Москва» запустят производство имплантов из титана

Отделение СФР предоставило 11 жителям региона с нарушениями зрения собак-поводырей



В честь Дня образования СОБР в столичном главке Росгвардии наградили отличившихся сотрудников

300 тхэквондистов приняли участие в открытом Кубке Тульской области

В честь Дня образования СОБР в столичном главке Росгвардии наградили отличившихся сотрудников

Международный масштаб и возвращение Александра Градского: чем удивит «Арт-футбол» в 2024 году




Сергей Собянин рассказал о вкладе креативных индустрий в экономику Москвы

Сергей Собянин: Полсотни набережных привели в порядок в Москве с 2011 года

Собянин поздравил работников автотранспорта с профессиональным праздником

Собянин: в Москве реконструируют свыше 85 км набережных



Ограничения введены на трех федеральных трассах в Нижегородской области

Анонс выпуска городской газеты «Деловой Новочеркасск» №37 (205)

Российские дроны ударили по укреплениям ВСУ под Часовым Яром

Вильфанд: температура воздуха в Москве в начале ноября будет близка к климатической норме


В Архангельской области успешно выполнили вторую трансплантацию печени

В Первой горбольнице Архангельска провели вторую успешную пересадку печени

В Архангельске реализуется новый профилактический проект по программе активного долголетия

На Дону появится своя Красная книга почв


Прогноз погоды в Крыму на 27 октября

Прогноз погоды в Крыму на 24 октября

Юбилейный кинофестиваль «Святой Владимир» завершился в Севастополе

Квартиры в новостройке: преимущества и недостатки


Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Тремор головы у Лукашенко усиливается. Видеофакт

Как старшему поколению наладить отношения с внуками и быть «на одной волне»

В честь Дня образования СОБР в столичном главке Росгвардии наградили отличившихся сотрудников












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Арина Соболенко поделилась забавным видео в соцсетях






Предприниматели приобрели на городских торгах более 900 объектов

Снова случилось ЧП в «Оренпарке»: на колесе обозрения застряли люди

Эксперт Степанов назвал учения НАТО в финской Лапландии подготовкой к войне

Капсульная коллекция Coccinelle x INUIKII