Մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ. բոլոր կոնյակներն իզոտոպային լաբորատոր փորձաքննություն են անցնում. Պապոյան
p bԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/.nbsp;/bՀայկական կոնյակի որակի հետ կապված հարցերը պարզապես հարցեր չեն, որոնք պետք է վերաբերեն որևէ երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում դրանց վաճառվել կամ չվաճառվելուն։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։/pp a href=https://arka.am/am/news/economy/RD_um_boghoqel_en_haykakan/ target=_blankՀիշեցնենք/a, որ օրերս Ռուսաստանում բողոքի ալիք էր բարձրացել խանութներում վաճառվող հայկական կոնյակի որակից, նմուշներում խախտումներ էին հայտնաբերվել։/pp Պապոյանը նշում է, որ Հայաստանում չկա իզոտոպային լաբորատորիա, սակայն նախատեսվում է 2025 թվականին գնալ դրա ստեղծման ճանապարհով։/pp «Եթե ՀՀ-ից կոնյակի սպիրտ արտահանվի, այն կունենա լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ, որ, օրինակ, շվեցարական իզոտոպային լաբորատորիայում կոնյակն անցել է փորձաքննություն և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված կոնյակի սպիրտ է»,- ընդգծում է նա։/pp Պապոյանի համոզմամբ՝ Ռուսաստանում չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել առանց ռուսական իզոտոպային փորձաքննություն անցնելու։/pp «Մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է Ռուսաստան։ Այժմ մեր բոլոր կոնյակները, առանց բացառության, Ռուսաստանում իզոտոպային լաբորատոր փորձաքննություն են անցնում»,- հայտնեց նա։/pp Լրագրողների հարցին, թե արդյոք այս ամենում քաղաքական միտում տեսնում է, նախարարը պատասխանեց./pp «Ես էկոնոմիկայի նախարարն եմ, իմ լիազորությունների շրջանակում պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի իմ նշած խնդիրները հենց այս մակարդակում լուծվեն»։/p