Добавить новость
ru24.net
Все новости
Август
2024

Հետընտրական Վենեսուելայում արդեն 2400 մարդ են ձերբակալել

0

Վենեսուելայի արդեն երրորդ ժամկետով պաշտոնավարող նախագահ Նիկոլաս Մադուրոյին ենթակա հատուկ ծառայություններն առևանգում են ակտիվիստներին ու լրագրողներին, որոնք չեն ընդունում հուլիսի 28-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Օգոստոսի 21-ին ձերբակալվել է La Patilla վենեսուելական ընդդիմադիր լրատվական կայքի աշխատակից Անա Գուայտա Բարետտոն։ Սա վերջին երեք շաբաթների ընթացքում լրատվամիջոցների աշխատակիցների ձերբակալության արդեն վեցերորդ դեպքն է։

Բարետտոյի հարազատների փոխանցմամբ, գաղտնի ոստիկանությունը նրան բռնել է իրենց իսկ տանը։ Ձերբակալության պատճառը չեն ասել, բայց ԶԼՄ-ների աշխատակիցների արհմիությունը վստահ է, որ իշխանություններն այսպիսով ուզում են խոչընդոտել լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությանը։ Հետապնդման հետ կարող է կապ ունենալ նաև փաստը, որ Անայի ծնողներն ընդդիմադիր ակտիվիստներ են։

Լրագրողի ընտանիքի անդամներին դեռևս չեն հայտնել, թե կոնկրետ ուր են նրան տարել բերման ենթարկելուց հետո։

Լրատվամիջոցների աշխատակիցները Վենեսուելայի իշխանությունների թիրախում են արդեն վաղուց։ Ընդդիմադիր լրագրողներն ու ակտիվիստները պարբերաբար ձերբակալվում են առանց բավարար իրավական հիմնավորումների և պատշաճ ընթացակարգերի։

Պաշտոնական տվյալներով հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում ավելի քան 2400 մարդ է ձերբակալվել։ Քվեարկության արդյունքները չընդունողներին մեղադրում են երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու և անգամ ահաբեկչության մեջ։

Բողոքի ցույցեր

Վենեսուելայի Ընտրական հանձնաժողովը Նիկոլաս Մադուրոյի հերթական հաղթանակի մասին հայտարարել է հուլիսի 29-ին։ Ընդդիմությունը վստահ է, որ քվեարկությունն անց է կացվել մեծ ընտրախախտումներով՝ ինչպես 2018 թվականին։ Նախընտրական հարցումների ու տեղամասերի էքզիթփոլերի համաձայն ընդդիմադիր Էդմունդո Գոնսալեսը ավելի շատ ժողովրդականություն էր վայելում քան Մադուրոն։

Արդյունքների հրապարակումից անիջապես հետո Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Իրավապաշտպանների փոխանցմամբ, ոստիկանության հետ բախումների արդյունքում տասնյակ մարդիկ սպանվել են, հարյուրավորները՝ ձերբակալվել։

Հատկապես մարդաշատ էին օգոստոսի 17-18-ը կազմակերպվող ցուցյերը. հարյուր հազարավոր մարդիկ Վենեսուելայի տարբեր քաղաքներում պահանջում էին «Մադուրոյի հանցավոր կառավարության» հրաժարականը։ Բողոքի ակցիաների մասնակիցները վստահ են, որ եթե հիմա իրենց չհաջողվի ազատվել Մադուրոյից, երկրում բռնապետությունն էլ ավելի կխորանա։

Ցույցերին անսպասելիորեն միացել էր նաև Մարինա Կորինա Մաչադոն՝ ընդդիմության առաջնորդը, ում իշխանությունները զրկել էին ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Նրա փոխարեն իր թեկնածությունն էր առաջադրել Էդմունդո Գոնսալեսը։ Ընտրություններից հետո Մաչադոն և Գոնսալեսը ստիպված էին թաքնվել, քանի որ դատախազությունը նրանց դեմ քրեական գործեր էր հարուցել։

Ընդդիմադիր ցույցերին զուգահեռ փողոց էին դուրս եկել նաև Մադուրոյի աջակիցները։

Ընդդիմության ներկայիս առաջնորդ Էդմունդո Գոնսալեսի կողմից է պաշտոնական Վաշինգտոնը, որը շահագրգռված է նավթի ամենամեծ պաշարներով երկրում ունենալ ամերիկամետ իշխանություն։

The post Հետընտրական Վենեսուելայում արդեն 2400 մարդ են ձերբակալել first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Курникова

Анна Курникова оказалась в инвалидной коляске. Секс-символа тенниса просто не узнать






Посмертное признание: Роман Мадянов удостоен «Золотого орла» за последнюю роль в кино

Дистрибьюция Музыки в России. Сайт дистрибьюции музыки.

Деньги и славу получили победители «Кубка Сталинграда»

«Единая Россия» проведет «Диктант Победы» в 80 странах мира