Արարատ Միրզոյանը Սլովենիայի գործընկերոջ հետ պայմանավորվել է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը. ԱԳՆ
p bԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/. /bՕգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։/pp Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։/pp Նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու շփումներն՝ այցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարթակներում ներգրավածության շարունակականության ապահովման նպատակով։/p