Добавить новость
ru24.net
Все новости
Август
2024

ՖԵՄԻՆՆՈ-ի նոր մրցութային ծրագիրը՝ դեռահաս աղջիկների համար

0

«Աղջիկները պետք են գիտությանը» կարգախոսն են ընտրել ՖԵՄԻՆՆՈ հարթակի նախաձեռնողներն իրենց նոր ծրագրի համար, որ կոչվում է «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն»։

Սա կրթական մրցութային ծրագիր է՝ մասնագիտական կողմնորոշման տարրերով։ Այն ուղղված է STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտներում դպրոցահասակ աղջիկների հետաքրքրությունը խթանելուն։

Ծրագրի մասնակցության հայտը լրացրել էր 7-11-րդ դասարաններում սովորող 300-ից ավելի աղջիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից, մրցույթը հաղթահարել է 200-ը։ Ցանկանալով մասնակիցների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են անծանոթ միջավայրում աշխատելը եւ թիմային հարաբերություններ կառուցելը, մրցույթն անցած երեխաներից կազմվել է 25 թիմ՝ յուրաքանչյուրում՝ մինչեւ 8 մասնակից։

Սեպտեմբերի 28-ին կկայանա ամփոփիչ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մասնագիտական հանձնաժողովը կգնահատի աղջիկների նախագծերը, կընտրի տարբեր անվանակարգերում հաղթող թիմերին եւ կհանձնի մրցանակներ։

«Այս ծրագրի շրջանակում մեր նպատակն է ստեղծել ապահով միջավայր, որտեղ դեռահաս աղջիկները կփորձեն իրենց ուժերը բնագիտական առարկաներում ու պատկերացում կկազմեն ինչպես STEM/ԳՏՃՄ ոլորտների, այնպես էլ այդ ուղղությամբ իրենց ուժեղ կողմերի մասին», - նշել է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր եւ նախագծի հեղինակ Սեդա Պապոյանը։  

«STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրին դիմել էր նաեւ 60-ից ավելի մենտոր, որից 45-ն ընտրվել է աղջիկների հետ աշխատելու համար։

ՖԵՄԻՆՆՈ-ի թիմը նախատեսում է «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագիրը դարձնել ամենամյա։ Ծրագրի իրականացմանն աջակցել է ամերիկյան Հենրի Լյուս հիմնադրամը, իսկ բուն մրցանակաբաշխության փուլին աջակցելու համար կազմակերպիչները փնտրում են տեղական գործընկերներ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Даллас (ATP). 1/2 финала. Рууд встретится с Муньяром, Пол – с Шаповаловым






Пассажир электробуса пострадал в результате ДТП в Москве

Швыдкой: Более 20 стран примут участие в «Интервидении»

Три подряд. Хирург Плешков рассказал об уникальной операции женщине-бабочке

«Фейенорд» объявил о назначении временного тренера