«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար․ ներդրումները կկազմեն 1մլրդ դոլար
p bԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/./bnbsp;Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցվել են։nbsp;/pp Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող 4949,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք, շինություններն ու 444,5 գծամետր պարիսպը և 6664 քառ.մետր մակերեսով ֆուտբոլի դաշտը հետ վերցնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ից և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Նեքստ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։/pp Հիմնավորման մեջ նշվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացվել «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊ ընկերության գրությունը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում Ավան, Աճառյան 20/4 հասցեում գտնվող անշարժ գույքը Ընկերությանը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով։/pp Ընկերությունը պարտավորվել է նաև 5 տարվա ընթացքում կատարել 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամի ներդրումներ, որից 20 000 000 դրամը՝ 1-ին տարում, 500 000 000 դրամը՝ 2-րդ տարում, 240 000 000 դրամը՝ 3-րդ տարում, 120 000 000 դրամը՝ 4-րդ տարում, 120 000 000 դրամը՝ 5-րդ տարում:/pp Նախատեսվում է հիմնել ֆուտբոլային թեմատիկայով նախադպրոցական ուսումնական հաստատություն, քանի որ Յուվենտուսի ֆուտբոլային ակադեմիաների մարզական ծրագիրը նախատեսված է 5-17 տարեկանների համար։ Յուվենտուսը մշակել և ներդրել է «Piccolo Campione» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս նաև 2-5 տարեկան երեխաներին ստանալ նախադպրոցական կրթություն ֆուտբոլային թեմատիկայով և ֆուտբոլային դասաժամերով։/pp «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ի գրության համաձայն՝ այն միակ ընկերությունն է, որը կնքել է պայմանագիր աշխարահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ՝ Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար։/pp Գույքի նկատմամբ «ԱՆՏ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-Ի կողմից իրականացվել է շուկայական արժեքի գնահատում, որը 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ կազմում է 3 771 900 000 ՀՀ դրամ։/pp Ավելի վաղnbsp;a target=_blank href=https://newsarmenia.am/am/news/sport/juventus-/հ/aa target=_blank href=https://newsarmenia.am/am/news/sport/juventus-/այտնի էր դարձել/a, որ nbsp;Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը Հայաստանում ակադեմիա կբացի (Juventus Academy Armenia)։/p