Добавить новость
ru24.net
Все новости
Август
2024

ՌԴ դեսպան. Հայաստանում ԵՄ առաքելությունը «վերածվել է ՆԱՏՕ-ի գործողության»

0

«Արեւմուտքի միջամտությունը տարբեր երկրների եւ տարածաշրջանների գործերին երբեք խաղաղ կարգավորման չի հանգեցրել։ Հարավային Կովկասում նրանց հիմնական նպատակը ոչ թե երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հասնելն է, այլ Ռուսաստանին դուռս մղելը, մեր տարածաշրջանում արհեստական բաժանարար գծերի ստեղծումը եւ, ի վերջո, Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների խաթարումը», - ասել է ռուսաստանցի դիվանագետը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նա ավելացրել է, որ առաքելությունը «հանդիսանում է արեւմտյան հիբրիդային պատերազմի գործիք», որը «հետախուզական տվյալներ է հավաքագրում Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի վերաբերյալ»։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում այդ երկրի ապագայի համար։ Անվտանգության ոլորտում Արեւմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում»,- նշել է Միխայիլ Եվդոկիմովը:

Դեսպանն ասել է, որ «դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է»։

«Ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր Ադրբեջան պետական այցի ժամանակ, Ռուսաստանը ուրախ կլիներ ներդրում ունենալ նրա կնքման մեջ։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ, քանի որ դա կարեւոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ բարգավաճման հասնելու համար»,- հավելել է դեսպանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Касаткина вылетела из топ‑10 рейтинга WTA, Павлюченкова поднялась на девять позиций






В военно-патриотическом центре Серпухова показали новое оборудование

Воронежцам рассказали о погоде на трассе М-4 «Дон» 27 января

Москвичка нашла тикающее чучело в виде птицы на балконе после ссоры с мигрантами

Старт новых высокотехнологичных проектов ГК «ДИАКОН» при университетской стартап-студии Центра Алмазова в 2025 году