ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է աջակցել ուսանողներին
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկությունների ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ:
Իր խոսքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ Հայաստանում լավագույն բուհերից մեկն ավարտելով` նրանք կայուն հիմք են ստեղծում լավ մասնագետ կայանալու գործում: <<Ձեր նպատակներին հասնելու ճանապարհին կհանդիպեք բազմաթիվ մարտահրավերների, որոնք հաղթահարել կօգնեն առաջին հերթին ձեռք բերված գիտելիքները, ունակություններն ու ձեր հաստատակամությունը: Հետևողական եղեք յուրաքանչյուր նախաձեռնությունում և փորձե՛ք անել հնարավորը ձեր ընտրած ասպարեզում լավագույնը լինելու համար>>, - հավելեց Հակոբ Անդրեասյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը երկար տարիներ համագործակցում է ՀՖՀՀ-ի հետ կադրերի պատրաստման գործում. Բանկը հանդիսանում է համալսարանի «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացմամբ բակալավրիատի հիմնադրման աջակիցը և հովանավորը:
Ամեն տարի համալսարանի բազմաթիվ ուսանողներ բանկում անցնում են իրենց պրակտիկան, և մասնագիտական բարձր ունակություններ ցուցաբերած բազմաթիվ շրջանավարտներ արդեն համալրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի աշխատակիցների շարքերը:
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-