Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ ցավով նշել է պետական հանցագործների անունները
ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է առաջին անգամ բացահայտ նշել պետական հանցագործների անունները: Դեկտեմբերի 7-ին ելույթ ունենալով ՙՆոր Հայաստանի՚ հանրահավաքին՝ քաղաքական գործիչը նշել է, որ մեծ ցավով է անում դա:
Նրա խոսքով, գլխավոր դավաճանը, ով պետք է անմիջապես հրաժարական տա, Սերժ Սարգսյանն է: Այնուհետև ՙԺառանգության՚ առաջնորդը նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով գլխավորել է ՙԱյո՚-ի քարոզչական շտաբը: Վարչապետին հաջորդել են մարզային և գյուղական համայնքների ղեկավարներ և այլ անձինք, ովքեր, ինչպես նշել է քաղաքական գործիչը, մեղսակից են շարքային քաղաքացիների ձայների գողացմանը:
Հատկապես նշվել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի անունը, ով, Հովհաննիսյանի խոսքով, նույնպես ակտիվորեն մասնակցել է պետական հանցագործությանը՝ հայկական բանակի զինվորներին ուղղորդված ուղարկելով մասնակցել կեղծված հանրաքվեին:
Հովհաննիսյանը հայտարարել է, որ մտադիր է շարունակել արդարության վերականգնման համար պայքարը: Քաղաքական գործիչը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 11-ին՝ 17.00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու համազգային հանրահավաք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք, որ նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է 825851 ընտրող կամ ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 421600 ընտրող կամ` 32,35 տոկոսը: