Խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջապես համաձայնեցված է
p bԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/.nbsp;/bՀայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությունը։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։/pp Միրզոյանի փոխանցմամբ՝ այն ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։/pp «Սրանք համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։ Ըստ էության՝ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիրը ստորագրել և Հարավային Կովկասում, մեր մասով, երկարատև կայունության և խաղաղության էջ բացել»,- հայտարարեց Միրզոյանը։/pp Նա չմանրամասնեց ենթակառուցվածքներին առնչվող հարցը, նշելով, սակայն, որ Հայաստանի մոտեցումը հանրահռչակված է։/pp «Մենք պատրաստ ենք օր, րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը՝ մեզ բոլորիս հայտնի խաղաղության խաչմերուկի սկզբունքների շրջանակում»,- նշեց նախարարը։/pp br/p