Բլինքենն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքները պահպանելու կարևորությունը
p bԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․/b ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի կայքը։/pp «Պետքարտուղարը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատումը կարգավորելու մասին համաձայնագիրը: Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցության ոլորտները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները և մարդու իրավունքները պահպանելու կարևորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։/p