Добавить новость
ru24.net
Все новости
Октябрь
2024

Ադրբեջանական ռեժիմի քննադատը կտրուկ վատացել է վրացական մեկուսարանում

0

Կտրուկ վատացել է Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի առողջական վիճակը։ Պաշտոնական Բաքվի քննադատը բերման է ենթարկվել օգոստոսի սկզբին և հացադուլ է հայտարարել սեպտեմբերին՝ Ադրբեջան արտահանձնման սպառնալիքի ներքո։ Հայրենիքում նա համալրելու է հարյուրավոր քաղբանտարկյալների ցուցակը։

Azel TV-ի հիմնադիր Սադիգովի հացադուլի 12-րդ օրն է։ Նա պահնջում է կասեցնել արտահանձնելու գործընթացը և անհիմն քրեական հետապնդումը։

«Այսօր մեկուսարանում նրան հանդիպել է փաստաբան Ռուսուդան Մչեդլիշվիլին։ Աֆղանը շատ հյուծված էր, շտապ հոսպիտալացման կարիք ունի», – Թուրան գործակալությանը ասել է Սևինջ Սադիգովան՝ քաղբանտարկյալի կինը։

Դրանից առաջ հեռախոսով կալանավորը հայտնել է , որ փաստացի զրկված է բուժօգնությունից՝ օրը երկու անգամ ճնշումն են չափում։

Փաստաբանը՝ հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն է ներկայացնելու և բողոքարկելու է Վրաստանում քաղաքական ապաստանի տրամադրման մերժումը։

Ըստ նախարարության, լրագրողը Ադրբեջանում փնտրվում է սպառնալիքների և շորթումների մեղադրանքով։ Լրագրողի հարազատները մտավախություններ ունեն, որ արտահանձնման դեպքում ադրբեջանական բանտում նրան դաժան վերաբերմունք է սպասվում։

Աֆղան Սադիգովը Azel.Tv մեդիա հրատարակչության գլխավոր խմբագիրն է։ Թբիլիսում ապրում է 2023-ի դեկտեմբերից։ Հուլիսի կեսերին նա փորձել է Անկարա գնալ, բայց թույլ չեն տվել` պատճառաբանելով, որ Վրաստանից միայն Ադրբեջան կարող է մեկնել։

«Այս ամենը կապված է վերջին ժամանակներում իմ քննադատական հրապարակումների ու վիդեոհոլովակների հետ։ Հիմա իմ վրա քրեական գործ չկա, բայց գիտեմ, որ հենց վերադառնամ Ադրբեջան` կձերբակալեն, ինչպես անում են այլ քննադատական տրամադրված լրագրողների նկատմամբ։ Ինձ Վրաստանում են սպառնում, հարազատներիս` Ադրբեջանում։ Պահանջում են դադարեցնել քննադատությունը։ Դրա համար էլ ուզում ենք լքել Վրաստանը», – հուլիսին հայտարարել էր Սադիգովը։

Ադրբեջանում լրագրողը ձերբակալվել էր 2020 թվականի մայիսին։ Շորթումների մեջ մեղադրվող Սադիգովին դատապարտել էին 7 տարվա ազատազրկման։ Նա մեղադրանքները չէր ընդունում, իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ էին համարում։ 2023 թվականի համաներման շրջանակներում լրագրողն ազատ էր արձակվել։

The post Ադրբեջանական ռեժիմի քննադատը կտրուկ վատացել է վրացական մեկուսարանում first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Калинская

Калинская призналась, что хотела бы поменяться жизнями с Курниковой






В партии Шольца перепутали немецкую подводную лодку с российской

Тарифы идут на подъем. Почему растет в цене "коммуналка" и как на ней сэкономить?

В Электростали прошли соревнования по лыжным гонкам «Памяти друзей»

США ошиблись, настроив Россию против себя, пишет журнал National Interest