Добавить новость
ru24.net
Все новости
Октябрь
2024

Ադրբեջանն իր ագրեսիվ պլաններն իրագործելու խնդիրներ կարող է ունենալ. Փաշինյան

0

p bԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./b «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ սա կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ընթացքում:/pp Նախագիծը ներկայացնելու ժամանակ Փաշինյանը նշեց, որ վերոնշյալ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին։/pp «Առաջինը, եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի կատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։ Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ էդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,-պարզաբանեց ՀՀ վարչապետը։/pp Նրա խոսքով՝ այդպիսով Ադրբեջանն իր ագրեսիվ պլաններն իրագործելու խնդիրներ կարող է ունենալ։/pp «Եթե Ադրբեջանի խորքային մտահոգությունն առաջինն է, դա փարատելի է, որովհետև Հայաստանը բարձրագույն մակարդակով իր իրականացրած քաղաքականություններով արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում չունենք»,- նշեց նա։/pp Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել։/pp «Ավելին՝ Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու առումով ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ այդ գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա»,- հավելեց Փաշինյանը։/pp nbsp;/pp nbsp;/p




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Мирра Андреева пробилась в полуфинал турнира WTA-1000 в Дубае






В новый ЖК в Лосиноостровском районе Москвы по реновации переехали 63 семьи

Дональд Трамп не подтвердил поездку в Москву на парад 9 мая

Вадим Шипачев стал вторым игроком в истории КХЛ, забросившим 300 шайб

Дома великих музыкантов