Միրզոյանը Ստամբուլում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորումն ու օրակարգային այլ հարցեր (ՎԻԴԵՈ)
p bԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․/b Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։/pp Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։nbsp;/pp Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։nbsp;/pp Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:/pp briframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/Xc1zovCKzuk?si=Wc1H92ZXE-UTV7cI title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/pp