Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

ԵՄ մշտական ներկայացուցիչները հետաձգել են ՌԴ–ի դեմ պատժամիջոցների ժամկետների երկարացման հարցի քննարկումը

0

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հետաձգել են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարացման հարցի քննարկումը,  հաղորդում է ԱիՖ–Մոսկվան` հղում անելով Agency France-Presse–ին։

Ակնկալվում էր, որ հինգշաբթի կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչներն առանց քննարկման վեց ամսով կերկարացնեն հակառուսական պատժամիջոցների ժամկետը, որոնք ներդրվել են  ուկրաինական հակամարտության ֆոնին։ Սակայն նման բան տեղի չունեցավ, թեման հանվեց օրակարգից և քննարկվեցին այլ հարցեր։

Աղբյուրը հաղորդում է, որ համապատասխան որոշումը կարող է ընդունվել  առաջիկա շաբաթվա ընթացքում ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող Եվրամիության տնտեսական պատժամիջոցների ժամկետը լրանում է 2016 թ.–ի հունվարի 31–ին։ Նախատեսվում էր, որ Եվրամիությունը կքննարկի պատժամիջոցների երկարացման հարցը այս շաբաթ կայանալիք ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Այնուհետև, ինչպես սպասվում էր, որոշմանը դեկտեմբերի 14–ին հավանություն կտան ԵՄ արտգործնախարարները, իսկ ֆորմալ որոշումը կընդունվի դեկտեմբերի 17–18–ը Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովի ժամանակ:

Սակայն հարցը հետաձգվեց Իտալիայի վարչապետ Ռենցիի դիրքորոշման պատճառով, ով դեմ է առանց քննարկման պատժամիջոցների ավտոմատ երկարացմանը։–0–




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Джокович сравнялся с Федерером по количеству матчей в турнирах Большого шлема






Путин поручил изучить вопрос о сроках давности при деприватизации

Открытие завода по производству коммунальной техники в Ступино обсудили на инвестчасе

Юной мадам Гитике уже ищут здание: генконсульство Индии в Казани откроют до конца года

Синоптики сообщили о пасмурной погоде с мокрым снегом в Москве 16 января