Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

ԵՄ-ն կոչ է արել կատարել ընտրախախտումների թափանցիկ քննություն

0

Այդ մասին ասված է Եվրոպական միության պատվիրակության հայտարարության մեջ, որն ընդունվել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների համաձայնությամբ:
 
«Եվրոպական միությունը ուշադրությամբ հետեւել է 2013 թվականից մեկնարկած` Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եւ Վենետիկի հանձնաժողովի տված երկու հիմնականում դրական եզրակացություններին, որին ԵՄ-ն սատարում է, որպես  Եվրոպայում սահմանադրական նորմերի դրոշակակիր կառույցի:

Մենք ի գիտություն ենք ընդունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները:

Մենք միաժամանակ ի գիտություն ենք ընդունում մի շարք ընդդիմադիր քաղաքական առաջնորդների եւ անկախ դիտորդների մտահոգություններն ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ եւ լիարժեք քննություն:

Առանց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների թափանցիկ քննության եւ, դրանց հաստատման դեպքում խախտումների շտկման Հանրաքվեն կմնա մեկ այլ բաց թողնված հնարավորություն՝ Հայաստանում ընտրական գործընթացների  նկատմամբ հանրային վստահության բարձրացման եւ դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից:


Հանրաքվեի վերջնական արդյունքների պաշտոնապես հաստատման   պարագայում, մենք ընդգծում ենք, որ կարեւոր է կիրառել նոր Սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների եւ հակակշիռների նոր մեխանիզմները եւ փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա:

Մենք վերստին ընդգծում ենք, որ կարեւոր է ընդունել նոր Ընտրական օրենսգիրք՝ «ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, ներառական կերպով եւ հերթական խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլից մեկ տարի առաջ:

Հիմնվելով երկկողմ համագործակցության ապագա նոր իրավական շրջանակի վրա եւ Արեւելյան գործընկերության ավելի ընդարձակ հեռանկարում՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ներքին քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման գործընթացին», - ասված է հայտարարության մեջ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Касаткина победила Томову и прошла во второй круг Открытого чемпионата Австралии






«Я сидела и плаĸала. Но покидать Россию даже не думала». Польская футболистка «Зенита» — про хейт на родине и Питер

Алексей Русских и Алексей Мордашов обсудили развитие шинного завода в Ульяновске

"Мигранты избивали его вдвоем и собрались добивать арматурой": Водитель расстрелял двух нападавших в Москве. Стешин не скрыл возмущения

Собянин рассказал, как Москва помогает экспортерам выходить на новые рынки