Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր ծառայություն «Բեստ» համակարգի միջոցով

0

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բեստ» վճարային համակարգի հետ համատեղ գործարկել է նոր ծառայություն դրամական փոխանցումների շուկայում:

Ինչպես հայտնել են բանկում, այսուհետ դրամական փոխանցումներ ստանալու համար գործող 2 եղանակներից (ինտերնետ տիրույթում եւ տեղեկատվական կենտրոնի միջոցով) բացի, հաճախորները կարող են ստանալ փոխանցումներ իրենց բանկային քարտին:

Ծառայությունից օգտվելու համար փոխանցում ստացողին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA կամ MasterCard քարտապանին, անհրաժեշտ է նախապես տեղեկացնել փոխանցում կատարողին իր քարտի վերջին 4 նիշերը եւ անձնագրի համարի վերջին 5 նիշերը: Փոխանցում կատարելիս փոխանցողը պետք է հայտնի վերը նշված տվյալները եւ տեղեկացնի, որ փոխանցումը կատարվում է ՎՏԲ-Հայաստան Բանկ:

Այս եղանակով կատարված դրամական փոխանցումը ավտոմատ կերպով հաշվեգրվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին: Փոխանցումը հաշվեգրվում է այն արժույթով, որով որ կատարվել է փոխանցումը (այսինքն, եթե փոխանցումը կատարվել է ռուսական ռուբլով, իսկ գործող քարտին ամրացված են 3 տեսակի հաշիվներ՝ AMD/USD/ RUB, ապա գումարը փոխանցվում է ռուբլով հաշվին): Այն դեպքում, երբ նույն արժույթը բացակայում է, գումարը փոխարկվում է տվյալ հաշիվների համար առաջնային արժույթի:

Ծառայությունն անվճար է, փոխանցողից գանձվում է միայն միջնորդավճար «Բեստ» վճարային համակարգի միջոցով փոխանցում կատարելու համար: Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина раскрыла подробности о проблемах со здоровьем в прошлом году






Названы самые высокооплачиваемые профессии в России

В Подмосковье задержали мигранта, устроившего погоню на тракторе

Появилась новая версия смерти эск-мужа Седоковой Яниса Тиммы

Тихая оккупация России переходит в новую фазу: Против русских начинают этноцид