Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

141 տրանսպորային միջոց. նվեր ՌԴ մաքսային ծառայությունից հայ գործընկերներին

0

ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը Հայաստանի մաքսային համակարգին տրամադրել է տեխնիկական օժանդակություն` 141 տրանսպորտային միջոց՝ «Լադա», «Ուազ», «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, տրանսպորտային միջոցների կիրառումը կնպաստի մաքսային վարչարարության, հսկողական մեխանիզմների, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Տրանսպորտային միջոցները տրամադրվել են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում Հայաստանին տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրով:

«Հայաստանի եւ Ռուսաստանի մաքսային ծառայությունների միջեւ միշտ եղել է ակտիվ համագործակցություն, եւ սա հերթական դրսեւորումն է` արդեն ԵԱՏՄ շրջանակում»,- նշել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ՌԴ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Երեւան ժամանած պատվիրակությունը գլխավորում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կոմլիչենկոն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса