«Իդրամ» ընկերությունը ներկայացրել է ԻԴՐԱՄ բջջային դրամապանակի թարմացված տարբերակը:
Ինչպես նշել են ընկերությունում, ԻԴՐԱՄ բջջային դրամապանակը, որն iOS եւ Android հարթակներում գործարկվել է ս.թ. նոյեմբերի սկզբին, օգտատերերի առաջարկների հիման վրա անցել է բարելավումների ճանապարհ եւ ներկայանում է մի շարք նորարարություններով: Մասնավորապես.
- Հիմնովին նորացվել, օգտատերերի համար առավել պարզ ու հարմարավետ է դարձվել հավելվածի դիզայնը:
- iPhone հեռախոսների դեպքում ԻԴՐԱՄ դրամապանակն արդեն հնարավորություն է տալիս վճարումը հաստատել մատնահետքով՝ PIN կոդի փոխարեն:
- Դրամապանակում հնարավոր է տեսնել եւ անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային հասցեին ուղարկել ու տպել վճարումների կտրոնները:
- Ներկայացված է QR կոդով վճարման հնարավորություն, որը շուտով հասանելի կլինի երեւանյան մի շարք սրճարաններում, ռեստորաններում, խանութներում վճարելիս:
- Թարմացվել է վճարումների ցանկը: Ներառվել են նոր գործընկերներ, ինչի շնորհիվ դրամապանակով հնարավոր է վճարումներ իրականացնել Հայաստանում, Ռուսաստանում եւ Վրաստանում ծառայություններ մատուցող բազմաթիվ կազմակերպությունների օգտին:
«ԻԴՐԱՄ բջջային դրամապանակն առաջատար հայկական հավելվածներից է App Store-ում, Play Store-ում, որի ներբեռնումների ընդհանուր թիվն արդեն գերազանցում է 84 հազարը: Ընկերությունը մշտապես աշխատում է բջջային դրամապանակի կատարելագործման ուղղությամբ՝ իր օգտատերերի համար ապահովելով սմարթֆոններով արագ, ապահով եւ հարմարավետ վճարումների իրականացման լավագույն գործիքը»,- նշել են ընկերությունում:
ԻԴՐԱՄ բջջային դրամապանակով հնարավոր է իրականացնել հետեւյալ վճարումները ՝ բջջային հեռախոսի լիցքավորում, կոմունալ ծառայությունների, ինտերնետի, հեռուստատեսության, ավտոկայանատեղիի, ՃՈ տուգանքների, հարկերի եւ տուրքերի վճարումներ, վարկերի մարում:
Դրամապանակը հնարավորություն է տալիս իրականացնել նաեւ ակնթարթային դրամական փոխանցումներ ինչպես ԻԴՐԱՄ օգտատերերի միջեւ, այնպես էլ դեպի էլեկտրոնային փողի արտասահմանյան համակարգեր:
Коми, Камчатку, Архангельскую, Иркутскую, Калужскую, Костромскую, Курскую, Свердловскую и Оренбургскую области эксперты отнесли к регионам, где на осенних выборах "протестный потенциал выше среднего", говорится в докладе...
Чёрный день календаря. 8 августа: Архангельская трагедия. Как ошибка пилота погубила рейс Як-40
Льготные ипотеки на Дальнем Востоке активно получают участники СВО и сотрудники ОПК
В Алтайском крае не будут проводить проверку на предмет чрезмерного роста тарифов на ЖКУ
В Калининском районе Краснодарского края фрагменты дронов повредили контактную сеть на железной дороге между станциями Величковка и Ангелинская, сообщил оперштаб региона
Семь поездов задерживаются на Кубани из-за падения обломков БПЛА между станциями Величковка и Ангелинская, там пропало напряжение контактной сети
Аренда квартир в июле 2025 года: за сколько можно снять жильё в Симферополе и Севастополе?