Добавить новость
ru24.net
Все новости
Ноябрь
2024

Ucom-ը գործարկել է 5G ցանցն 9 քաղաքներում

0

Ucom-ը հայտարարել է 5G ցանցի գործարկման առաջին փուլի ավարտի մասին:

Նոր ցանցը գործում է 9 քաղաքներում՝ Ապարանում, Արթիկում, Չարենցավանում, Դիլիջանում, Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում եւ Ծաղկաձորում։

5G-ի գործարկումը նոր փուլ է Ucom-ի մարզային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրում, որի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն եւ հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

«5G ցանցի գործարկումը մեզ համար մեծ քայլ է դեպի թվային նոր իրականություն, որն առանցքային է մեր ընկերության տեսլականի համար։ Մեր նպատակն է բաժանորդներին ապահովել լավագույն թվային փորձառությունը՝ էլ ավելի արագ ինտերնետով, ինֆորմացիայի էլ ավելի մեծ ծավալների հետ աշխատելու հնարավորությամբ։ Մենք հասկանում ենք, որ 5G-ն պարզապես արագ ինտերնետ չէ. այն կարեւոր շարժիչ ուժ է, որը նորարարության ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կբացի Հայաստանում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային եւ կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով:  Ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում եւս։

Ucom-ը ընդլայնելու է իր 5G ծածկույթը՝ պարբերաբար տեղեկացնելով նոր նախագծերի մասին եւ հասանելի դարձնելով այս ժամանակակից կապը ավելի լայն հանրության համար։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анастасия Павлюченкова

Павлюченкова назвала говном мячи на турнире в Абу-Даби






Иван Савельев: "В 2025 году люди будут больше отдавать предпочтение китайским премиум-маркам"

Движение на МКАД встало из-за массовой аварии на 37-м километре

Россия запускает проект для развития атомной энергетики в труднодоступных регионах

Пострадавших из-за взрыва баллона в архангельском техникуме подростков отправили на лечение в Москву