Առողջապահության ապահովագրման ծրագիրը ձախողելու խնդիր կունենանք, 2025թ.-ն է, բայց քայլեր չենք անում. քննարկում՝ ԱԺ-ում
p bԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/./b Համապարփակ առողջապահության ապահովագրման ծրագիրը պետք է մինչև 2027 թվական ներդրված լինի, արդեն 2025-ն է, բայց այդ ուղղությամբ քայլեր չենք անում, խնդիր կունենանք ձախողելու։ Այս մասին այսօր Առողջապահության բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։/pp Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արձագանքեց, որ չպետք է մոռանալ, որ 2025 թվականի բյուջեով արդեն իսկ բավականին բարձր դեֆիցիտի մակարդակ է պլանավորվել՝ 5,5%։/pp «Հասկանում եմ, որ տարբեր ոլորտային քննարկումներ ունենալուց մեր բազմաթիվ գործընկերներ, հասարակության շահառու խմբեր կուզենային տեսնել այս կամ այն ուղղությամբ ավելացումներ, բայց դրանք տեղի է ունենալու դեֆիցիտի կամ հարկերի ավելացման հաշվին, կամ էլ՝ մեկ այլ ոլորտում ծախսերի նվազեցման»,-նշեց նա։/pp Նրա խոսքով՝ ամեն տեղ այնքան են ծախսերը նվազեցրել, որ անդրադարձել են իրենց աշխատավարձերին։/pp «Այս լույսի ներքո պետք է նայել այս հարցերին։ Չեմ ուզի, որ տպավորություն լինի՝ կառավարությունում որևէ մեկը դեմ է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրությանը»,- հավելեց Հովհաննիսյանը։/p