Գուրգեն Արսենյան. «Եկել է թյուրըմբռնումները վերացնելու ժամանակը»
Այդ մասին դեսպանն ասել է ՌԴ Դաշնային Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինի հետ հանդիպմանը։
«Մենք շահագրգռված ենք, որ հարաբերությունները զարգանան դաշնակցային ոգով։ Համոզված ենք, որ միջխորհրդարանական փոխգործակցությունը պետք է զգալի ներդրում ունենա այս գործընթացում»,- Բուլավինի այս խոսքերը մեջբերում է ՌԴ Դաշնության Խորհրդի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «ռուս-հայկական փոխգործակցության մի շարք ոլորտներում ի հայտ են եկել հարցեր, որոնք լրացուցիչ մշակման կարիք ունեն»։
Վլադիմիր Բուլավինն ընդգծել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ կապերի ամրապնդման կարեւորությունը։