Добавить новость
ru24.net
Все новости
Ноябрь
2024

Բյուրականն աշխարհի ամենահայտնի գյուղն է   

0

Բյուրականի աստղադիտարանն իր երբեմնի գիտական կարևորության միջոցով փորձում է բրենդավորել աստղագիտությունը։ Աստղադիտակը վերածվել է լոգոյի՝ տպագրվում են բաժակներ, բարձեր, շապիկներ, պայուսակներ և այլն։ Մասնակցում են միջազգային միջոցառումների, փորձում են դրանք հրավիրել Հայաստան։ «Բյուրականն աշխարհի ամենահայտնի գյուղն է», – կատակում է աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Մյուս կողմից աստղադիտարանը պահպանել է զուտ խորհրդային աշխատանքային կարգը։ Մինչ օրս գիտնականներն աշխատում են սովետական սարքավորումներով։ Միակ «նորությունը» Ռալֆ Յիրիկյանի նվիրած Պենտիում 4-երն են, մկնիկների տակ՝ աստղագիտական գրքեր։

Պահպանվել է նաև խորհրդային ժառանգության դրական ասպեկտներից մեկը. գիտաշխատողներն աստղադիտարանի տարածքում ունեն ապրելու տեղ։ Դա Վիկտոր Համբարձումյանի ցանկությունն էր։

«Համբարձումյանը հայրենական մեծ պատերազմի ժամանակ գտել էր թշնամու ռազմական սուզանավերը հայտնաբերելու և տեղորոշելու արդյունավետ ձև։ Դրա համար արժանացել է ստալինյան մրցանակի։ Այդ ամբողջ միջոցներն օգտագործել է աստղադիտարանի նորոգման համար։ Ստեղծել է կացարաններ։ Համաձայնել է աստղադիտարանի տարածքում գտնվող իր տունն օգտագործել միայն պաշտոնավարման ընթացքում, իսկ հետո հանձնել հաջորդ տնօրենին», – պատմում է տուն-թանգարանի գիդը։

Բյուրականը հիմա հայտնի է որպես էքսկուրսիա գնալու, «աստղերով հիանալու» տեղ։ Մեկ-մեկ էլ ռեյվեր են կազմակերպվում։

Աստղադիտարանի ընթացիկ գիտական գործունեության մասին քչերը գիտեն․ օրինակ, Ռոսկոսմոսի հետ համագործակցությամբ տիեզերական աղբ են որոնում։

«Էքսկուրսիաների» ժամանակ կարելի է նայել փոքր աստղադիտակով։ Գիտական լրագրության 15 ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում հնարավորություն ունեցանք տեսնել նաև միայն գիտնականներին հասանելի 2.6 մետրանոց ու Շմիդտի աստղադիտակները։

Վերջինը Հայաստան բերվել է Վիկտոր Համբարձումյանի ջանքերով։ Այն Երկրորդ համաշխարհայինից հետո Գերմանիայից առգրավվել էր որպես պատերազմի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում։

Գիտական լրագրության միջոցառումն առաջին անգամ Հայաստանում անց է կացվել 2009 թվականին՝ Գալիլեո Գալիլեյի կողմից աստղադիտակի հայտնագործման 400-ամյակի առթիվ։

«Գիտության մասին լրագրողական նյութերի 90 տոկոսը, չգիտես ինչու, աստղագիտության մասին են։ Բայց դրա մեջ մտնում են նաև աստրոլոգիայի, հորոսկոպների, պսևդոգիտության, մարդու վրա աստղային ազդեցությունների մասին նյութերը», – պատմում է Արեգ Միքայելյանը։

Ըստ աշխատողների, աստղադիտարանը գտնվում է հենց Բյուրականում, որովհետև այդտեղ մթնոլորտն ավելի մաքուր է, փոշու շերտ չկա, տեսանելիությունը բարձր է։ Հիմնադրումից՝ 1946 թվականից ի վեր Երևանում լուսավորության մակարդակը բարձրացել է, ինչը կարող է խանգարում նաև աստղադիտարանի աշխատանքին։

The post Բյուրականն աշխարհի ամենահայտնի գյուղն է    first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Мэдисон Киз

Киз получит 2,2 миллиона долларов за победу на Australian Open






В Башмаковском районе соцконтракт помог создать несколько удачных стартапов

На туалет хватит? Сколько жилья можно купить на маткапитал в 2025 году

"Зенит" проиграл второй товарищеский матч за день на сборах в Катаре

«Попались в сети»: против дронов противника бойцы группировки «Запад» ВС России применили беспилотники с сеткомётами