ՀՀ–ում շինարարության ծավալը 9 ամսում աճել է 15,9%՝ մինչև 406,4մլրդ դրամ
p bԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանում 2024 թվականի հունվար-սեպտեմբերին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 406 371,7 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15,9%-ով։ Այս մասին հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։/pp Ընդ որում, սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 71 361,9 մլն դրամ, ինչը 16,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ։nbsp;/pp Պետական բյուջեի միջոցների հաշվին շինարարության ծավալը 9 ամիսների ընթացքում կազմել է 91793.2 մլն դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 22.6%-ը (աճը՝ 26.8%)։/pp Համայնքային միջոցների հաշվին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 15,394,5 մլն դրամ (մասնաբաժինը` 3,8%, անկումը` 26,7%), մարդասիրական օգնության հաշվին` 3,370,5 մլն դրամ (մասնաբաժինը` 0,8%, անկումը` 8,4%), կազմակերպությունների հաշվին` 200,389,2 մլն դրամ (մասնաբաժինը 49,3%, աճը` 2,7%), բնակչության հաշվին` 95,424,3 մլն դրամ (մասնաբաժինը 23,5%, աճը` 63,4%)։/pp Միաժամանակ միջազգային վարկերով իրականացված շինարարության ծավալը 2024 թվականի 9 ամիսներին կազմել է 32229.0 մլն դրամ (մասնաբաժինը` 7.9%)՝ 64.9% աճով։ Ընդ որում, միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 3,844,5 մլն դրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ 5,273,1 մլն դրամ, Եվրոպական ներդրումային բանկին՝ 4,425,2 մլն դրամ, Ասիական զարգացման բանկին՝ 13,660,2 մլն դրամ, Զարգացման գերմանական բանկ՝ 2,170.8 մլն դրամ, իսկ այլ կառույցներին՝ 2,855.2 մլն դրամ։/pp Շինարարական աշխատանքների մեծ մասն իրականացվել է անշարժ գույքի (ծավալը` 202,347.2 մլն դրամ, մասնաբաժինն ընդհանուր կառուցվածքում` 49.8%), տրանսպորտի (ծավալը` 62,654.4 մլն դրամ, մասնաբաժինը` 15.4%) և էլեկտրաէներգիա, գազ, գոլորշու ապահովման գծով (ծավալը՝ 39,539,2 մլն դրամ, մասնաբաժինը՝ 9,7%)։/p