Խաղաղությունը հասանելի է և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում. Մակրոն
p bԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./ԱՌԿԱ/. /bՖրանսիան լրջորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։/pp «Մենք հետաքրքված ենք Հարավային Կովկասում կայունության, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է»,- նշել է Մակրոնը՝ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։/pp Նրա խոսքով՝ խաղաղությունը հասանելի է, և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։/pp Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ունի որոշիչ նշանակություն Եվրոպական խորհրդի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն հարաբերությունների համար։/p